Տիրասիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիրասիա
Տեսակկղզի
ԵրկիրՀունաստան
Վարչատարածքային միավորIa Municipal Unit? և Thira Municipality?
ՎայրԵգեյան ծով
Մասն էԿիկլադներ
Երկարություն5,7 կմ
Լայնություն2,7 կմ
Մակերես9,246
Քարտեզ
Քարտեզ

Տիրասիա (հուն․՝ Θηρασία[1]), կղզի Հունաստանում, Եգեյան ծովում, Սանտորինի (Տիրա) խմբի մեծությամբ երկրորդ կղզին։ Գտնվում է Տիրա կղզուց արևմուտք։ Կղզու տարածքը կազմում է 9,246 քառակուսի կիլոմետր, ափամերձ գծի երկարությունը՝ 17 կիլոմետր[2]։ Տիրասիան երեք կղզիներից մեկն է (Տիրայի և Ասպրոնիսի հետ միասին), որը ձևավորվել է մ. թ. ա. 1627 թվականին Սանտորինի հրաբխի ժայթքման հետևանքով։ Մտնում է Հարավային Եգեյան կղզիների պերիֆերիայի Տիրե համայնքի (դիմ) մեջ։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով կղզու բնակչությունը կազմում է 319 բնակիչ[3]։ Կղզու վարչական կենտրոնը՝ Տիրասիա գյուղը, կղզու նավահանգիստը՝ Այա-Իրինին։ Բնակիչների հիմնական զբաղմունքը Տիրայից մեկօրյա էքսկուրսիաների ժամանող զբոսաշրջիկների սպասարկումն է։

Կղզու արևելյան ափը իրենից ներկայացնում է կալդերա, կտրուկ և բարձրահասակ, հյուսիսայինը և արևմտյանը՝ ցածր և ավազոտ։ Կղզու մեծ մասը հարթ է, բացառությամբ Տիրասիայի գյուղի տարածքի։ Կղզում արդյունահանում են ճենապակյա կավ (կաոլին)։ Կղզում բացակայում են ջրի աղբյուրները, ուստի բնակիչները օգտագործում են անձրևային ջուր[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Eπιφάνεια, πραγματικός και μόνιμος πληθυσμός των κατοικημένων νήσων της Eλλάδος(հուն.) // Σtatiσtikh eπethpiδa τησ Eλλαδοσ 2009 & 2010. — Πειραιάς: Հունաստանի վիճակագրական ծառայություն, 2011. — С. 47. — ISSN 0081–5071.
  2. Eπιφάνεια ελληνικών εδαφών και μήκος ακτών(հուն.) // Σtatiσtikh eπethpiδa τησ Eλλαδοσ 2009 & 2010. — Πειραιάς: Հունաստանի վիճակագրական ծառայություն, 2011. — С. 28. — ISSN 0081–5071.
  3. «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  4. Θηρασία // Εγκυκλοπαίδεια Δομή. — Εκδόσεις Δομή, 2004.