որևէ բանի ձև, տեսակ, որն ունի էական որակական հատկանիշներ,
ինչ–որ բանի նմուշ, մոդել,
ուսումնասիրվող իրականության անդամատման միավոր՝ տիպաբանության մեջ,
կարգաբանական (տաքսոնոմիական) կատեգորիա կամ դասակարգման միավոր՝ ւանդշաֆաագիւռության մեշ (լանդ–շաֆտի Տ․, տեղանքի Տ․) և այլ գիտություններում, որոնք ուսումնասիրում են բնական միջավայրի առանձին բաղադրամասերը՝ ռելիեֆի տիպ, կլիմայի տիպ, հողի տիպ, բուսականության տիպ․ են,
մարդ՝ օժտված բնորոշ հատկություններով, մարդկանց որևէ խմբի, մասնավորապես՝ դասի, դասակարգի, ազգի, դարաշրջանիցայտուն ներկայացուցիչ,
գրականության մեջ և արվեստ ու մ այնկերպարը, որն իր մեջ խտացնում է սոցիալ․ կոնկրետ հանրույթի, դասակարգի, խավի գիտակցությանը, աշխարհըմբռնմանը, հոգեբանությանը, կենցաղին ու կեցությանը բնորոշ հատկանիշների ամբողջությունը․ առավել բացառիկ ընդհարացում է, քան կերպարը (տես Կերպար գեղարվեստական)։ Գրական տիպերի զարգացումը պայմանավորված է հասարակական կյանքի զարգացումով։ Անտիկ և վաղ միջնադարյան գրկում (վեպ, էպոսի) հանդես է եկել որպես ժողովրդի հավաքական ուժի, հերոսության, դավանանքի, դասի ներկայացուցիչ։ Այն հետագա ձևավորում է ստացել հռոմեական գրականության մեջ (մ․ թ․ I–III դդ․), որտեղ մարդը հանդես է բերվել իբրև իր անձնական կյանքն ու ճակատագիրն ունեցող անհատ։ Վերածննդի դարաշրջանում Սերվանտեսը, Շեքսպիրը և այլ գրողներ ստեղծել ենհամամարդկային ընդհանրացումներ պարունակող տիպեր (Դոն Կիխոտ և Սանչո Պանսա, Օթելլո, Համլետ են)։ Հետագաժամանակներում ձևավորվող յուրաքանչյուր գեղարվեստական մեթոդ (կլասիցիզմ, ռոմանտիզմ, ռեալիզմ, սոցիալիստ, ռեալիզմ) առաջադրել է տիպի մարմնավորման իր առանձնահատուկ սկզբունքը։(Տես նաև Տիպականը)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։