Տիեգո Վիլիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիեգո Վիլիան
բրազ.-պորտ.՝ Thiego
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 22, 1986(1986-07-22)[1][2]
Ծննդավայր Արակաժու, Բրազիլիա
Մահվան ամսաթիվ նոյեմբերի 28, 2016(2016-11-28) (30 տարեկան)
Մահվան վայր Յա Յունիոն
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 75 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Ուիլիան Տիեգո դե Խեսուս (պորտ.՝ Willian Thiego de Jesus, հուլիսի 22, 1986(1986-07-22)[1][2], Արակաժու, Բրազիլիա - նոյեմբերի 28, 2016(2016-11-28), Յա Յունիոն), բրազիլիացի ֆուտբոլիստ, որը խաղում էր որպես կենտրոնական պաշտպան։ Զոհվել է BAe 146 ինքնաթիռի կործանումից, Մեդելին քաղաքի մոտակայքում[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա ֆուտբոլ սկսեց խաղալ իր հարազատ քաղաքում՝ «Սերժիպի» ակումբում։

2006 թվականին տեղափոխվել է «Գրեմիո» ակումբ, որտեղ սկզբնական շրջանում հանդես է եկել երիտասարդական թիմում։ Մինչ այդ ֆուտբոլիստը օգտագործում էր Վիլիան անունը, բայց որպեսզի շփոթություն չառաջանա ակումբի մյուս խաղացող Վիլիան Մագրանի հետ, սկսեց օգտագործել Տիեգո երկրորդ անունը։ 2007 թվականին նա իր նորամուտը նշել է Գրեմիոյի կազմում՝ Բրազիլիայի A սերիայում և առաջին մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման։ 2008 թվականի հունիսի 14-ին նա իր առաջին գոլը խփել է «Գոյասի» դեմ արտագնա խաղում (3:0)[4]։ Երեք մրցաշրջան նա խաղացել է «Գրեմիոյի» հիմնական կազմում, այդ թվում մասնակցել է Լիբերտադորեսի գավաթի խաղերին։

2010 թվականի հունվարին նա մեկ տարվա վարձակալությամբ հանդես է եկել ճապոնական «Կիոտո Սանկա» ակումբում[5], Ճապոնիայի առաջնությունում անցկացրել է 10 հանդիպում։ Բրազիլիա վերադառնալուց հետո անմիջապես վարձակալությամբ հանդես է եկել «Բաիայի» կազմում[6]։

2012 թվականին մարտին նա տեղափոխվել է Սերիա B ակումբ՝ «Սեարա», որտեղ նա խաղում էր առաջին թիմի կազմում, բայց թիմը լքել է նույն թվականի հոկտեմբերին։ Ակումբի կազմում նա դարձել է Սեարա նահանգի չեմպիոն և ճանաչվել պնահանգի առաջնության լավագույն պաշտպան։ 2013 թվականի հունվարին նա մեկ տարվա պայմանագիր է կնքել «Ֆիգերենսի» հետ, որը նույնպես հանդես էր գալիս B Սերիայում[7][8]։

2014 թվականի հունվարին նա 1,5 տարվա պայմանագիր է կնքել Ադրբեջանի Պրեմիեր լիգայի «Խազար-Լենքորան» ակումբի հետ[9]։ Թիմում պաշտպանը խաղացել է օրացուցային տարի, 2014-ի դեկտեմբերին ակումբի ղեկավարությունը որոշեց կրճատել աշխատավարձերը և ազատել լեգեոներների մեծ մասին, այդ թվում՝ Տիեգոյին[10]։

2015 թվականի հունվարին նա պայմանագիր է կնքել Շապեկոենսեի հետ[11]։ Ակումբի կազմում նա Ա Սերիայում անցկացրել է 46 հանդիպում և խփել 6 գնդակ, իսկ ընդհանուր առմամբ պաշտոնական մրցաշարերում անցկացրել է 84 հանդիպում և դարձել 9 գոլի հեղինակ։ 2016 թվականին նա դարձավ Կատարինենսե նահանգի չեմպիոն։

2016 թվականի նոյեմբերի 28-ին նա մահացել է Մեդելյին քաղաքի մոտակայքում՝ ինքնաթիռի վթարից, ակումբի գրեթե ամբողջ կազմի և մարզչական շտաբի հետ միասին[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. 3,0 3,1 «Что известно о футболистах «Шапекоэнсе»» (ռուսերեն). ТАСС. 2016 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  4. «Grêmio goleia o Goiás e já é vice-líder do Brasileirão» [Grêmio thrash Goiás and already is the second-placed team in the Brasileirão] (պորտուգալերեն). Clic RBS. 2008 թ․ հունիսի 14. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  5. «Grêmio empresta W. Thiego ao futebol japonês» [Grêmio loan W. Thiego to Japanese football] (պորտուգալերեն). Gazeta Esportiva. 2010 թ․ հունվարի 13. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  6. «Grêmio empresta William Thiego para o Bahia; ex-emprestados devem sair» [Grêmio loan William Thiego to Bahia; former loanees may also leave] (պորտուգալերեն). Universo Online. 2011 թ․ հունվարի 4. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  7. «Ceará anuncia zagueiro Thiego, ex-Grêmio, como novo reforço» [Ceará announce stopper Thiego, formerly of Grêmio, as the new addition] (պորտուգալերեն). Globo Esporte. 2012 թ․ մարտի 5. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  8. «Diretoria do Ceará acerta a saída de mais três jogadores; 11 já foram dispensados» [Ceará's board agree the departure of three more players; 11 were already released] (պորտուգալերեն). O Povo. 2012 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 5-ին.
  9. «Tyeqo de Jesusla müqavilə imzalandı» (ադրբեջաներեն). Khazar Lankaran FC. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 27-ին.
  10. «В Хазаре останутся всего 3 легионера» (ռուսերեն). Azerifootball. 2014 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
  11. «Chapecoense deve anunciar zagueiro Willian Thiego nos próximos dias» [Chapecoense may announce stopper Whillian Thiego in the following days] (պորտուգալերեն). ESPN Brasil. 2015 թ․ հունվարի 20. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]