Տիբեթյան ժամանակակից արվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիբեթյան ժամանակակից արվեստի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Նիդերլանդներ
Քարտեզ
Քարտեզ

Տիբեթյան ժամանակակից արվեստի թանգարան (հոլ.՝ Museum of Contemporary Tibetan Art), թանգարան Էմմենում, Ռենսենպարկում, Նիդեռլանդների հյուսիս-արևմուտքում, Գերմանիայի սահմանի մոտ։ Այն ցուցադրում է Տիբեթյան ժամանակակից արվեստի մշտական և ժամանակավոր ցուցադրություններ։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի ցուցանմուշները տարբերվում են պատի և հատակի նկարներից մինչև քանդակներ, թանգաներ, նկարներ և լուսանկարներ։ Թանգարանում ցուցադրվում են տարբեր տիբեթյան արվեստագետների, ինչպես, օրինակ, Սոնամ Դոլմա Բրաուենի, Թենզինգ Ռիգդոլի, Գոնկար Գյաթսոյի և Տուլկու Ջամյանգի աշխատանքները։ Թանգարանում ցուցադրվում են նաև թանգարանի համահիմնադիր Թաշի Նորբուի աշխատանքները[1]։ Նորբուի Քաղաքային Բուդդա արձանի տարբերակներից մեկը ժամանակավորապես ցուցադրվել է Ռեսենպարկում[2]։ Մշտական հավաքածուի կողքին ցուցադրվում են նաև ժամանակավոր ցուցադրություններ[3]։

Թանգարանը կազմակերպում է կրթական միջոցառումներ, դասախոսություններ, վորքշոփեր և ուղիղ միացմամբ նկարչության դասեր[1]։ Թանգարանի առաքելությունն է միավորել արևելյան և արևմտյան գեղագիտությունները[1]։ Առաջին երկու ամիսներին` 2017 թվականի հունիսին և հուլիսին, թանգարանը ունեցել է հինգ հազար այցելու[4]։

Պատկերասրան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Braden, Laura; Oosterman, Naomi (2019). «World Systems Perspectives and Art: A Case Study of the Museum of Contemporary Tibetan Art in the Netherlands». Humboldt-Universität zu Berlin.
  2. Stol, Jelte; White, Traci (2018 թ․ մայիսի 7). «Tibetan artist builds Buddha from salvaged wood in Emmen». Northern Times.
  3. «Emmen Town of Netherlands Hosts Permanent Exhibition on His Holiness the Dalai Lama». The Tibet Museum. Վերցված է 2019 թ․ հուլիսի 24-ին.
  4. Wangyal, Lobsang (2017 թ․ հուլիսի 31). «Traditional truths in new language: Interview with Tibetan artist Tashi Norbu». Tibet Sun.