Տեոն Գրեյջոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեոն Գրեյջոյ
Տեսակկերպար «Սառույցի և Կրակի երգ»-ից, կերպար «Գահերի խաղ»-ից և գեղարվեստական անձ
ՀեղինակՋորջ Մարտին
Ներկայացված էԳահերի խաղ և Սառույցի և կրակի երգ
Սեռարական
ՔաղաքացիությունՅոթ թագավարություններ
Հրարած տիեզերքից«Սառույցի և կրակի երգ»-ի աշխարհ
ԾննդավայրPyke?
Մահվան վայրՎինթերֆել
ՀարստությունHouse Greyjoy?
Մասնագիտությունմարդասպան և ծառա
Դերը կատարել ենԱլֆի Ալեն

Տեոն Գրեյջոյ (անգլ.՝ Theon Greyjoy), հորինված կերպար ամերիկացի գրող Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» ֆենտեզի ժանրի վիպաշարում։ Հանդիսանում է վիպաշարի գլխավոր կերպարներից մեկը, որի անունից պատմվում է վեպերի որոշ գլուխներ։ Առաջին անգամ հանդիպում է «Գահերի խաղ» (1996) գրքում, սակայն դեռ երկրորդական կերպարով։ «Արքաների պատերազմը» (1998), «Պար վիշապների հետ» (2011) և «Ձմռան քամիները»[1] գրքերում արդեն նա հանդիսանում է գլխավոր հերոսներից մեկը։

«Գահերի խաղը» հեռուստասերիալում Տեոն Գրեյջոյի կերպարը մարմնավորում է անգլիացի դերասան Ալֆի Ալենը։ Սերիալում Տեոն Գրեյջոյը համարվում է հիմնական հերասներից մեկը։

Կերպարը սյուժեում[2][խմբագրել | խմբագրել կոդը]

Գահերի խաղը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեոն ներկա էր Գարեդի մահապատժին, որտեղ նա սուրը տվեց լորդ Էդդարդ Սթարքին և զվարճանքի համար խփեց դասալիքի կտրված գլխին։ Երբ Ռոբ Սթարքը և Ջոն Սնոուն հայնաբերեցին վայրի գայլերին, Հալլենը ասաց, որ ձագերը կամաց-կամաց կսատկեն սովից և ցրտից։ Թեոնը այդ ժամանակ պատրաստ էր սպանել մի ձագին և անգամ քաշեց իր սուրը, բայց Ռոբն ու Ջոնը համոզում էին Էդդարդին պահել այդ ձագերին.Ուևվականի մասին Թեոնը ասաց,որ ալբինոսը կմահան ավելի արագ, քան մյուսները։ Թագավորի պատվին կազմակերպված խնջույքի ժամանակ Տեոնը վերջիններից մեկն էր, ով Բենջեն Սթարքի հետ քայլում էր լորդերի թափորով և ձևացնում էր, թե չի նկատում Ջոն Սնոուին, ով նստած էր զինակիրների դահլիճում։ Բակում ուսումնական կռվի ժամանակ նա բռնում է Ռոբ Սթարքի ձերքը և չի թողնում, որ նա իր բռունցքներով նետվի Ջոֆֆրի Բարաթեոնի վրա։ Ավեի ուշ նա մեկնում է արքայական որսի Գայլային անտառում։

Բրեն Սթարքի դեմ մահափորձից հետո լեդի Քեյթիլինը Ռոբի, Թեոնի և Ռոդրիկ Կասելի հետ քննարկել է Սթարքերի ընտանիքին սպառնող վտանգի մասին՝ բոլոր երեքից խլելով լռելու երդումը։ Էդդարդ Սթարկը թագավորական նավահանգստում Քեյթիլինի հետ հանդիպման ժամանակ խնդրել է նրան ուշադիր լինել Տեոն Գրեյջոյի նկատմամաբ, որովհետև պատերազմի դեպքում Հյուսիսին շատ օգտակար կլիներ Գրեյջոյի նավատորմի օգնությունը։ Տեոնը Հալլիս Մոլենի հետ որպես թիկնապահներ կանգնել էին Ռոբ Սթարքի թիկունքում, երբ նա ընդունում էր Թիրիոն Լանիսթերին, ով վերադառնում էր Պատից։ Գայլային անտառում ձիարշավի ժամանակ Տեոնը իր հետ վերցրեց նետ ու աղեղ, ասելով, որ ցանկանում է եղնիկ որսալ։ Ձմեռային քաղաքում նա Ռոբ Սթարքին ցույց է տալիս իր սիրուհիներից մեկին՝ Կիրային։ Ըստ Ռոբի, երբ մայրաքաղաքից լուր եկավ Ջեյմե Լաննիսթերի Էդդարդ Սթարքի վրա հարձակման մասին, Տեոնն առաջարկել է հավաքել բոլոր դրոշակակիրներին և գնալ պատերազմի։ Նետն ու աղեղը նրան պետք են եկել այն ժամանակ, երբ բարբարոսներն ու դասալիքները հարձակվել են Բրանի վրա։ Տեոնը սպանել է Սթիվ անունով դասալքին, երբ նա պատանդ է վերցրել Բրանին։ Սակայն շնորհակալ լինելու փոխարեն, Ռոբը հայհոյում է Տեոնին Բրանի կյանքը վտանգելու համար։ Բարբարոսներից ողջ մնացել է միայն Օշան և Տեոնը զայրացած տոնով առաջարկեց Ռոբին նրան տալ գայլերին։ Ռոբը մերժեց Տեոնի առաջարկը և Օշային վերցրեց որպես Վինտերֆելի գերի։

Երբ Հյուսիսի բանակը գնում էր պատերազմի, Տեոնը և Ջոն Ամբերը գնում էին Ռոբի կողքով։ Քեյթիլին Սթարքը ցանկանալով առանձին զրույց ունենալ որդու հետ, իրենց բոլոր ուղեկցողներին խնդրում է մենակ թողնել իրենց, սակայն Տեոնը կարծում է, որ դա իրեն չի վերաբերում և չի հեռանում, ինչն էլ ստիպում է Քեթին Տեոնին անձամբ խնդրել, որ հեռանա։ Տեղի ունեցած մարտից մեկում Տեոնը մեկն էր այն 30 տղամարդկանցից, որոնք կազմում էին Ռոբի պահակախումբը և հպարտ էր, որ ճակատամարտի ժամանակ շատ մոտ էր Ջեյմե Լաննիսթերին և, որ գրեթե իր սուրը հատվեց Ջեյմեի սրի հետ։ Ջոն Անդերի հետ միասին նա քարշ տվեց բանտարկյալ Ջեյմե Լաննիսթերին։ Տեոնը առաջարկեց մահապատժի ենթարկել բանտարկյալին, բայց Ռոբը հրաժարվեց դա անել։ Նա Ռոբի հետ նույն նավակում էր գտնվում Ռիվերանի հանդիսավոր մուտքի ժամանակ և Քեյթելին Սթարկին ձեռքերին առած իջեցրեց նավամատույց։

Արքաների պատերազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեոնին, Ռոբ Սթարքի պսակադրվելուց հետո, Ռոբը ուղարկում է իր հոր մոտ՝ գաղտնի նամակով։ Տեոնը Ռիվերանից ագռավ է ուղարկում տուն՝ հայտնելով իր վերադարձի մասին, սակայն Բեյլոնը նրա համար նավ չի ուղարկում Սիգարդ, և Տեոնը սպիտված է լինում պատահական գնացող նավով գնալ։ Ճանապարհին նա քնում էր նավապետի դստեր հետ, և այդ աղջիկը, հավանաբար, հղիացավ նրանից։ Բեյլոն Գրեյջոյը սառնասրտորեն ողջունեց որդուն և մերժեց Ռոբի առաջարկը, ըստ որի Սթարքեր տունը նրան խնդրում էր Հինգ թագավորությունների պատերազմում իր ռազմական օգնությունը, որի դիմաց խոստանում էր նրան դարձնել Երկաթյա կղզիների թագավոր։

Յոթ թագավորություներում տեղի ունեցող պատերազմի մասին տեղեկանալուց հետո, Բեյլոն Գրեյջոյը կոչ է անում հրավիրել դրոշակակիրներին։ Տեոնի համար նավեր են կառուցվում։ Լորդսպորտում Տեոնը հանդիպում է Էսգրեդ անունոց աղջկա, ով իրեն ներկայացնում է որպես նավաշինարարի հղի կինը։ Տեոնը սիրախաղ է անում նրա հետ և նրան իր հետ տանում Պայք։ Ավելի ուշ պարզվում է, որ նա իր քույրը` Աշա Գրեյջոյն է։ Աշան կոպիտ ձևով ձեռք է առնում և ծիծաղում է Տեոնի վրա՝ նվաստացնելով նրան։ Քրոջ վրա զայրացած Տեոնը իր նավակը անվանում է ծովային քած Աշայի պատվին։ Բեյլոնը պատմում է հյուսիսի գրավման իր ծրագիրի մասին, ըստ որի նա եռեսուն նավ տալիս է Աշային, որպեսզնի նա գրավի Թեմնոլեսիան, իսկ Տեոնին՝ ութ նավ, Քարե ափը թալանելու համար, ինչպես նաև նրա հետ ուղարկում Դաղմեր Շերբատովին և Էյրոն Մոկրոգոլովին։ Թեոն զայրացած էր։ Նա կարծում է, որ ավելին է ընդունակ։

Տեոնի գլխավորությամբ Քարե ափին երկաթածինները ոչնչացնում են Բենֆրեդ Տոլհարթի Վայրի նապաստակներ ջոկատը, այրում ձկնորսական գյուղերը, կանանց վերցնում էին ստրուկ կամ էլ սպանում էին, տղամարդիկ նույնպես սպանվում էին, բացառությամբ մի քանիսի, ովքեր պետք է հարձակման լուրը հասցնեին Տորհեն։ Տեոնը գոհ չէր մարտական գործողություններ անցկացնելու նման մեթոդներից և նրան վրդովեցնում էր իր հայրը։ Վրդովմունքի պատճառով այն էր, որ նա Թեոնին համարում էր անարժան ժառանգ, իսկ Աշային իրենից ավելի էր վստահում։ Տեոնը առաջարկում է Դագմերին խախտել Բեյլոնի հրամանը, վեց նավը թողնել Քարե ափին՝ Էյրոն Մոկրոգոլովի գլխաբորությամբ, իսկ իրենք հարձակվեն Տորհենի ժառանգության վրա։

Երբ Վինթերֆելլում հայտնի է դառնում Տորհենների վրա հարձակման մասին, սըր Ռոդրիկ Կասելը հանում է կայազորը և մեկնում օգնության։ Ճանապարհին նրան միանում է Սերվինի ջոկատը։ Տեոնն ու նրա մարդիկ, շրջանցելով Կասելի ուժերը, գիշերը հարձակվում են Վինթֆելի վրա։ Կեռիկներով պարաններով օգնությամբ երկաթածինները բարձրանում է ամրոցի պատերը և անցնում դրանց միջև ընկած հատվածը։ Վարպետ Լյուվինը հասցնում է ագռավ ուղարկել Սպիտակ նավահանգիստ:Տեոնը ազատում և հանում է բանտից Օշային, ով առաջինն է նրան հավատարմության երդում տալիս։

Ստիպելով Բրան Սթարքին հանձնել իրեն Վինթերֆելը, Տեոնը Ստիգին ուղարկում է Տեմնոլեսիա՝ Աշային օգնելու համար։ Տեոնը Վինթերֆել է կանչում Կիրային և նրան դարձնում իր սիրուհին։ Մի գիշեր Բրան Սթարքը, Ռիկոն Սթարքը, Հոդորը, Օշան, Ժոյեն Ռիդը և Միրա Ռիդը գայլերի հետ փախչում են։ Շների հետ որոնումները կատարվել են ամբողջ օրը, բայց ապարդյուն, գայլերի հետքերը կորել են առվի մեջ։ Երբ պարզ է դարձել, որ փախստականներին չի հաջողվի գտնել Հոտածը Տեոնին ցույց տվեց Բրանի և Ռիկոնի հագուստները, որոնք նա մտածված էր վերցրել ամրոցից և առաջարկեց, որ Տեոնը փոխարենը սպանի նույն տարիքի այլ երեխաների, որոնք ապրում էին ջրաղացում և նրանց այլանդակված մարմինները ներկայացնել իբրև Սթարքերի մարմիններ։

Դարպասի վրա կախված էին երեխաների գլուխները։ Լյուվինը խնդրել է Տեոնին հանել դրանք, գլուխները կարել մարմինների վրա և թաղել երեխաների մնացորդները Վինթերֆելի դամբարանում։ Տեոնը արգելեց նրան դա անել և նույն օրը այրեց երեխաների մարմինները։

Երեխաների մահից հետո մի քանի օրվա ընթացքում սպանվել են երեք երկաթածին, որոնք Տեոնի և Հոտածի հետ եղել են ջրաղացում և գիտեին, որ սպանված երեխաները Սթարք չեն։ Այն բանից հետո, երբ Հոտածը սպանեց բոլոր երեքին, Տեոնը ցանկացավ սպանել Հոտածին, բայց չհամարձակվեց։ Հոտածը գիտեր կարդալ և գրել և կարող էր նամակը թաքցնել երեխաների սպանության մանրամասներով։ Կարծես թե Հոտածըն ինքն է այդ գաղափարը ներշնչել Տեոնին։ Տեոնը այս սպանությունների մեջ մեղադրեց Ֆարլենին և մահապատժի ենթարկեց նրան։

Տեմնոլեսիայից ժամանած Աշա Գրեյջոյը Տեոնին համոզում էր թողնել Վինթերֆելը և իրհետ վերադառնալ Տեմնոլեսիա, քանի որ Վինթերֆելը ծովից շատ հեռու է գտնվում և նրան չի պահպանի։ Տեոնը հրաժարվել է և Աշան, նրան թողնելով 10 մարդ, վերադարձել է Տեմնոլեսիա։ Տեոնը ագռավների հետ նամակներ է ուղարկում իր հորը և հորեղբորը՝ Վիկտարիոն Գրեյջոյին, բայց ոչ պատասխան, ոչ էլ օգնություն չի ստանում։ Տեոնը հուսահատ էր, քանի որ իր ռազմական գործողությունները իրեն չէին արժանացրել երկաթածինների հարգանքին, հյուսիսցիները ատում էին նրան, և նա գիշերները մղձավանջներ էր ունենում ջրաղացի երկու երեխաներին սպանելու պատճառով։ Կուտակված լարվածությունը, վախն ու մեղքը պահանջում էին ելք, և մի գիշեր Տեոն իր զարյրույթը թափեց Կիրայի վրա. արթնանալով մեկ այլ մղձավանջից, անկողնում նա կոպիտ է վարվում Կիրայի հետ, նրա վրա առաջացրեց կապտուկներն ու խայթոցները, այնուհետև նրան դուրս հանեց ննջասենյակից։

Քրոջ հեռանալուց հետո Հոտածը Տեոնին առաջարկեց իր օգնությունը։ Նա խոստացավ հավաքել 200 հոգի Վինթեֆելի պաշտպանության համար, եթե Տեոնը նրան 200 մետաղադրամ տա և Ֆարլենի դուստր Պալլային։ Տեոնը համաձայնվեց, բայց հասկացավ, որ Հոտածը փախչելու է փողերով և ուրախ էր, որ այլևս չի տեսնելու նրան։

Հյուսիսի բանակը, որը ջախջախել էր Դագմերին, վերադարձավ Վինտերֆել, որին միացան նաև Մանդերլիները, Տոլհարտցիները, Քարստարկները և Ֆլինտները։ Ընդհանուր հաշվով, մոտ երկու հազար մարդ՝ Տեոնի տասնյոթ մարդու դեմ։ Տեոնը շանտաժի համար օգտագործեց Ռոդրիկ Կասելի դստերը ՝ փոքրիկ Բեթ Կասելը, և սպառնաց կախել նրան հարձակման դեպքում։ Վարպետ Լյուվինը համոզում էր Տեոնին հանձնել ամրոցը և միանալ Գիշերային պահակախմբին, ինչը թույլ կտար Տեոնին ողջ մնալ, հաջողության հասնել և հարգանքի վայելել այնտեղ ծառայության ժամանակ։ եոնը գրեթե պատրաստ էր համաձայնության գալ, բայց այդ պահին Դրեդֆորթի դրոշի ներքո 600 հոգանոց ջոկատ մոտեցավ Վինթերֆելին։ Բոլթոնի մարդիկ նախ միացան սըր Ռոդրիկի բանակին, այնուհետև դավաճանաբար հարձակվեցին և ոչնչացրին նրանց։ Տեոնը ներս թողեց դրեդֆորթցիներին Վինտերֆել։ Ի զարմանս Տեոնի՝ նրանց առաջնորդը Հոտածն էր, որը նախկինում միայն ձևացնում էր, թե իր ծառան է։ Դա Ռամսի Սնոուն էր՝ Ռուսե Բոլթոնի բաստարդը։ Ռամսին որպես պարգև պահանջել է Կիրային Պալլայի փոխարեն։ երբ Տեոնը զայրացել է, Ռամսին օղակաձև ձեռնոցով հարվածել է ուղիղ նրա դեմքին և կոտրել է Տեոնի այտոսկրը։ Տեոնին և երիտասարդ կանանց Ռամսին տեղափոխում է Գրեգֆորթ, որպես գերիներ, քանի որ ամրոցի մնացած բնակիչները սպանվել էն, իսկ Վինտերֆելը այրվել։

Թրերի մրրիկ և Անգղների խրախճանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեոնը չի հայտնվել այս գրքերում, բայց մի քանի անգամ նշվել է։

Լոթար Ֆրեյերը Կարմիր հարսանիքից առաջ Ռոբ Սթարքին պատմել է, որ իր զարմիկները՝ Վոլդեր Մեծը և Վոլդեր Փոքրը, նրան նամակ են գրել Դրեդֆորթից, որում պատմել են, որ Տեոնն ու երկաթածինները սպանել են Վինթերֆելի բոլոր բնակիչներին, ոչնչացրել են Ռոդրիկ Կասելի զորքը և այրել են ամրոցը։ Ռամսի Սնոուն, որն օգնության է հասել Կասելին, հասցրել է փրկել միայն կանանց և երեխաներին, որոնք մարտի ժամանակ թաքստոցում էին գտնվում ևւ փրկվածներին տարել է Դրեդֆորթ։ Նամակումլ հենց Թեոնի ճակատագիրը չի նշվել։

Մահանում է Բեյլոն Գրեյջոյը։ Ըստ օրենքի Տեոնը դառնում է Երկաթե կղզիների թագավորը։ Բեյլոնի մահվան օրը հայրենիք է ժամանում նրա եղբայրը՝ Էուրոն Ագռավի աչքը և զբաղեցնում է ծովային գահը։

Էդմար Թալլիի և Ռոսլին Ֆրեյերի հարսանիքից առաջ, Ռուսե Բոլթոնը Ռոբ Սթարքին և Քեթիլին Սթարքին ցույց է տալիս իր բաստարդ Ռեմսի Սնոուի նամակը որում խոսվում է հյուսիսցիների և երկածինների միջև տեղի ունեցած ճակատամարտի մասին։ Ռոդրիկ Կասելի և Լեոբալդ Տոլհարթի մահից հետո ենթադրաբար Ռամսին ինքն է ղեկավարել հյուսիսցիներին և սպանել Տեոնի ժողովրդին։ Ինքը՝ Թեոնը, գտնվում էր Դրեդֆորթում՝ գերության մեջ։ Նամակում դրված էր նաև մաշկի մի կտոր, որը հանվել էր Տեոնի ձախ ճկույթից։ Սակայն այստեղ կա սխալ, որովհետև Տեոնի ձախ փոքրիկ մատը լիարժեք է և պահպանված։

Ռուսե Բոլթոնը առաջարկում է զիջումներ պահանջել Երկաթե կղզիներից իրենց օրինական թագավոր Տեոնի մահապատժի դիմաց։

Ռոբը համաձայնում է Տեոնին կենդանի պահել Դեդֆորթում որպես բանտարկյալ, մինչև հյուսիսցիները հաղթեն Հյուսիսում գտնվող երկաթածիններին։

Անգղների խրախճանքը գրքում Վինթերֆելի պատերի տակ մղված պայքարից որոշ ժամանակ անց Աշա Գրեյջոյը իր մարդկանց հետ այցելում է ամրոց։ Մարտի վայրում մահացած հյուսիսցիների մարմինները կրծվել էին գայլերի կողմից և անհնար էր պարզել արդյոք Տեոնը սպանվածների թվում է։ Աշան կարծում է, որ Տեոնը մահացած է։

Պար վիշապների հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամսի Բոլթոնը հրամայեց կոտրել Դրեդֆորթում գերության մեջ գտնվող Տեոնի ատամները (ինչպես գիտեք, Տեոնը սիրում էր ժպտալ), իսկ հետո նրան զրկեց ձեռքի և ոտքի մի քանի մատներից։ Ռամսին նախապես հրամայեց Տեոնի մաշկը պոկել, մինչև որ նա, տանջանքներից ազատվելու համար, ինքը սկսի աղերսել վերջույթից ազատվելու համար։

Մի անգամ, զվարճանքի համար, Ռեմսին թույլ տվեց Կիրային, որի հետ Թեոնը քնում էր առաջ, երբ Վինթերֆելի արքայազն էր, գողանա խցի բանալին։ Երբ գերիները բավականին հեռու էին փախել, Ռամսին բաց թողեց շները, որոնք գտան նրանց հետքը, քանի որ Կիրան հրաժարվեց Տեոնի հետ գնալ տարբեր ճանապարհներով։ Որպես պատիժ՝ Տեոնը կորցրեց մի քանի մատներ, իսկ Ռամսին Կիրային բռնաբարել էր և քերթել մաշկը։

Ռեմսին Թեոնին նոր անուն տվեց՝ Հոտած, ի պատիվ իր նախկին ծառայի և խստորեն պատժեց նրան ամեն անգամ, երբ մոռացավ, թե ով է իրականում։ Ի վերջո նա կորցրել էր ատամների, ձեռքի և ոտքերի մատների մի մասը, մազերը դառնում էին մոխրագույն, նա ստիպված էր սնվել առնետներով, որոնց կարող էր խցում բռնել և սարսափով էր հիշում, թե ով էր իրականում, քանի որ դրան կարող էր հետևել դաժան պատիժ։ Ռեմսին հրամայում է Հոտածին, որպեսզի Տեոն Գրեյջոյի անունից գնա և համոզի երկաթածիններին հանձնել Ռով Քեյլինը խաղաղ ճանապարհով։ Երբ երկաթածինները եկան ողորմության Ռամսիի մոտ, նա կերակրեց նրանց, ապա դաժանաբար սպանեց։ Շնորհակալություն հայտնելով լավ խաղի համար՝ Ռամսին իր շների հետ ապրելու պատվի է արժանացել Հոտածին։

Վինթերֆելում գտնվելու ընթացքում Տեոնին թույլատրվել է կրել իր տոհմական զինանշանով հագուստ։ Առաջին ամուսնական գիշերվա ընթացքում Ռամսին որոշեց, որ իր նոր հարսնացուն բավականաչափ պատրաստ չէ սիրո համար և հրամայեց Թեոնին օգնել նրան և ասաց, որ երբ ավարտվի, ինքը՝ Ռամիսն կկտրի Տեոնի շրթունքները։ Սա, հավանաբար, կատակ էր Ռեմսիի կողմից (իր սովորական ոճով), քանի որ նա չի կատարել իր այս սպառնալիքը։

Տեոնը Մանսի և նրան ուղեկցող կանանց հետ մասնակցել է "կեղծ Արյայի" առևանգմանը, սակայն միայն նրանք երկուսով են փրկվել։ Այնուհետև նրանց գտան մի խումբ սևամորթներ և երկաթածիններ, որոնք մնացել էին Աշայի թիմից, որոնք ուղեկցում էին երկաթյա բանկի պաշտոնյային և նրանց նույնպես ուղեկցեցին դեպի Ստանիսի ճամբար, որտեղ նա հանդիպեց Աշային։

Ձմռան քամիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր քույր Աշայի հետ միասին Տեոնը գերության մեջ է գտնվում Ստանիս Բարաթեոնի մոտ, որը պատրաստվում է Բոլթոնների դեմ պայքարին։

Էկրանավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գահերի խաղը» հեռուստասերիալում Տեոն Գրեյջոյի կերպարը մարմնավորում է անգլիացի դերասան Ալֆի Ալենը։ Տեոնի սյուժետային գիծը 6-րդ եթերաշրջանում տարբերվում է գրքի պատմվածքից և հիմնական դրվագներից համընկնում է գրքերից Վիկտարիոն Գրեյջոյի հաճույքի դրվագները։

Երրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ իր կերպարը չկար «Թրերի մրրիկ» գրքում, սակայն Տեոնը հայտնվում է սերիալի երրորդ եթերաշրջանում։ Երրորդ սեզոնեթերաշրջանի մեծ մասում նա գտնվում է Դրեդֆորտում՝ գերության մեջ Ռամսի Սնոուի (Ռուսա Բոլթոնի որդի) մոտ։

Չորրորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեոնին հանդիպում է Ռուսե Բոլթոնը, ով, ի տարբերություն գրքի, տուն է վերադառնում Դրեդֆորթ շրջանցիկ ճանապարհով, քանի որ այդ ժամանակ Ռով Քեյլինը գտնվում էր երկաթածինների հսկողության տակ։ Յարան փորձում է ազատել եղբորը։ Նրան հաջողվում է իր մի քանի մարդկանց կյանքի գնով ներխուժել Դրեդֆորթ, բայց Տեոնը հրաժարվում է լքել շների համար նախատեսված վանդակը, որտեղ պահում էին նրան։ Ինչպես գրքերում այստեղ նույնպես Տեոնն օգնում է Բոլթոններին գրավել Ռով Քեյլինը։ Դրանից հետո թագավոր Թոմմենի հրամանով Ռամսին դառնում է Ռուսե Բոլթոնի օրինական որդին և Տեոնը Բոլթոնների բանակի հետ միասին գնում է Վինթերֆել։

Հինգերորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեոնը ուղեկցում է Ռամսի հարսնացուին իրենց հարսանիքին, այն տարբերությամբ, որ սերիալում դա իրական Սանսա Սթարքն է։ Ռամսին Տեոնին ստիպում է մասնակցել ամուսնությական գիշերին, այնուհետև հրամայում է նրան ծառայել Սանսային և պահպանել նրան։ Սանսան փորձում է համոզել Տեոնին փախչել, բայց նա դեռ շատ վախեցած էր և հրաժարվում է։ Ի վերջո, Սանսան որոշում է, որ մահը ավելի լավն է, քան այս կյանքը և հայտնում է Տեոնին, որ ինքը կփախչի առանց նրա։ Այս մասին լսելով՝ Ռամսիի տիրուհի Միրանդան սպառնում է Սանսային, որի պահին Տեոնը որոշում է փրկել Սանսան և Միրանդային հրում և գցում է պատից։ Այնուհետև նա Սանսայի հետ միասին ամրոցի պատից ցատկում է ձնակույտի մեջ։

Վեցերորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեցերորդ եթերաշրջանում Երկաթյա կղզիների պատմությունը շեղվում է գրքի պատմությունից։ Վինթերֆելից փախչելուց հետո Տեոն և Սանսան փորձում են փախչել Ռամսիի որսաշներից։ Տեոնը գնում է նրանց մոտ, որպեսզի շեղի նրանց ուշադրությունը և դադարեցնեն Սանսայի հետապնդումը, բայց նրանք հասկանում են այդ հնարքը և գտնում են Սանսային։ Ժամանակին հասած Բրիեննան սպանում է Բոլթոնի մարդկանց, իսկ Տեոնն առաջին անգամ զենք է վերցնում ու սպանում մարտիկին, որը գրեթե սպանել էր Բրիենայի զինակիր Պոդրիկին։ Դրանից հետո Տեոնը որոշում է լքել Սանսային և վերադառնալ հայրական տուն։ Ժամանումից հետո նա իմանում է, որ հայրը մահացած է, և Յարան համոզված է, որ Տեոնը վերադարձել է իր հոր թագի համար։ Սերիալում Տեոնը մասամբ իր վրա է վերցնում գրքի Թրիսթոֆեր Բոտլիի դերը. նա հաղորդում է Յարային, որ եկել է ծովային գահին նրա հավակնությունը պաշտպանելու համար։ Սակայն գահի համար իր իրավունքները առաջ է քաշում Յարայի հորեղբայր Էյրոն Գրեյջոյը և երկաթածինները գերադասում են նրան տեսնել ծովային գահին։ Յարան և Տեոնը ստիպված են լինում փախչել՝ իրենց հետ վերցնելով նաև Երկաթյա նավատորմի լավագույն մասը։ Յարան որոշում է մեկնել Դեյներիս Թարգարենի մոտ, և դաշինք կնքել նրա հետ, որի մասին շատ էր խոսում իր հորեղբայր Էյրոնը, և հորեղբորից առաջ առաջարկել իր նավերը։ Վոլանտիսում կանգնելու ժամանակ Յարան պահանջում է, որ Տեոնը անցյալում թողնի Դրեդֆորթում իր հետ կատարվածը և կրկին ոտքի ելնի ավելի ուժեղ և ավելի ամուր, քան նախկինում էր։

Յոթերորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

7-րդ եթթերաշրջանում Տեոն Գրեյջոյը մասնակցում է ռազմածովային պայքարին իր հորեղբայր Էյրոնի դեմ։ Պարտություն կրելով՝ նա ցատկում է նավից դուրս՝ քրոջը թողնելով Էյրոնի ձեռքերում։ Նրան վեր է քաշում նավատորմից մնացած նավերից մեկը։ Տեոնին անիծվում են վախկոտության և Յարայից հեռանալու համար։ Այս նավի հետ միասին Տեոնը ժամանում է Վիշապաքար, որտեղ հանդիպում է Ջոն Սնոուին։ Ջոնն ասում է նրան, որ նա դեռ կենդանի է, քանի որ փրկել է Սանսային Ռամսիից։ Եթերաշրջանի վերջին սերիայում Տեոնն ու Ջոնը առանձնազրույց են ունենում գահակալության սրահում։ Ջոնը Տեոնին ասում է, որ նա ոչ միայն Գրեյջոյ է, այլ նաև Սթարք, քանի որ մեծացել է նրանց ընտանիքում և Էդդարդ Սթարկը նրան ավելի շատ հայր է եղել, քան նրա հարազատ հայրը։ Գրեյջոյներից միակ մարդը, որին իսկապես անհրաժեշտ էր և թանկ էր նրա համար Թեոնը, նրա քույր Յարան էր։ Այնուհետև Տեոնը գնում է իր ժողովրդի մոտ և ասում, որ նրանք կգնան Յարային փրկելու։ Նա բախվում է նրանց ոչ պաշտոնական ղեկավարի հետ և նրան պարտության է մատնում մենամարտում, որից հետո նա իր ժողովրդին տանում է Էյրոնին հետապնդելու։

Ութերորդ եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Եզրափակիչ եթերաշրջանի սկզբում Տեոնը ազատում է իր քրոջը գերությունից, այնուհետև գնում է Վինթերֆել[3]։

Երրորդ սերիայում, պաշտպանելով Բրան Սթարքին, նա սպանում է հարյուր մեռյալի, քայլորդների առաջնորդի վրա հարձակվելու փորձից հետո նա մահանում է Գիշերային արքայի ձեռքով։ Չորրորդ սերիայում նրա մարմինը այրվում է Սանսա Սթարքի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «George R.R. Martin surprises «Song of Ice and Fire» fans with free chapter of next book». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 23-ին.
  2. Теон Грейджой
  3. Hibberd, James (2019 թ․ մարտի 5). «Game of Thrones season 8 trailer is finally here». Entertainment Weekly. Վերցված է 2019 թ․ մարտի 5-ին.