Տարվա եղանակներ (մուլտֆիլմ, 1969)
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Հիմնված է | The Seasons? |
Ռեժիսոր | Յուրի Նորշտեյն |
Սցենարիստ | Իվան Իվանով-Վանո |
Երաժշտություն | Պյոտր Չայկովսկի |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 9 րոպե[1] |
Թվական | 1969 |
«Տարվա եղանակներ» (ռուս.՝ «Времена года»), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ՝ ստեղծված Իվան Իվանով-Վանոյի ու Յուրի Նորշտեյնի կողմից Պյոտր Չայկովսկու «Տարվա եղանակներ» դաշնամուրային շարքի «Աշուն» և «Եռյակ» երաժշտական պիեսների թեմաներով։ Մուլտֆիլմում արտահայտչական լուծումներով օգտագործվել են ժանյակ ու դիմկովյան խաղալիք։
Մուլտիպլիկացիայում երաժշտական դասական նմուշների ու ժողովրդական կերպավեստի ներդաշնակ համադրության գաղափարին հավատարիմ՝ Ի. Իվանով-Վանոն բեմադրում է «Տարվա եղանակները»՝ ձգտելով ժանյակներից պոետական բնանկարներում, դիմկովյան խաղալիքների ոճավորման, ազգային զարդանախշերի ու տոնավաճառային կարուսելի վառ գույների մեջ գտնել պլաստիկ համապատասխանություն Պ. Չայկովսկու երաժշտությանը։
Բնօրինակ տեքստ (ռուս.)Верный идее гармоничного сочетания в мультипликации музыкальной классики и народного изобразительного искусства, И. Иванов-Вано ставит «Времена года», стремясь в поэтических пейзажах из кружев, в стилистике вятских игрушек, в национальном орнаменте и ярких красках ярмарочной карусели, найти пластическое соответствие музыке П. Чайковского.
— Ա. Ասենին[2]
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտֆիլմում Պ. Չայկովսկու երաժշտության ներքո ներկայացվում է երիտասարդ սիրահար զույգի պատմությունն ու նրանց ապրումները տարվա տարբեր եղանակներին։ Ծաղկող գարնանը նրանց սպասվում է հանդիպում միմյանց հետ, իսկ տոթ ամռանը ուրախություն միասին անցկացրած յուրաքանչյուր րոպեից։ Աշնանը վրա է հասնում բաժանման պահը, իսկ ձմռանը՝ երկար սպասված վերամիավորումը։ Այդ ժամանակամիջոցներից յուրաքանչյուրը ցույց է տալիս հերոսների ներքին հոգեբանությունը, նրանց միջև եղած հարաբերությունների տարբերությունը։ Միաժամանակ հերոսների գործողությունների միջոցով փոխանցվում են ռուսական ավանդական սեզոնային զվարճանքների ու տոնակատարությունների ժողովրդական մոտիվներն ու ռուսական բնության անզուգական գեղեցկությունը։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Տարվա եղանակներ» մուլտֆիլմն արժանացել է մրցանակի կինոփառատոնում.
- 1970 – Արծաթե հավալուսն – Անիմացիոն ֆիլմերի III միջազգային փառատոն Մամայում (Ռումինի)[3]
Ռեժիսոր Իվան Իվանով-Վանոն արժանացել է.
- ՌՍՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ (1970) – «Մի որևէ թագավորությունում» (ռուս.՝ «В некотором царстве», 1957), «Ձախլիկ» (1964), «Տարվա եղանակներ» (1969) մուլտֆիլմերի համար։
Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սցենարի և բեմադրության հեղինակ՝ Իվան Իվանով-Վանո
- Ռեժիսոր՝ Յուրի Նորշտեյն
- Բեմադրող նկարիչներ՝ Մարինա Սոկոլովա, Վյաչեսլավ Նաումով
- Օպերատոր՝ Վլադիմիր Սարուխանով
- Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
- Մոնտաժող՝ Նադեժդա Տրեշչյովա
- Խմբագիր՝ Նատալյա Աբրամովա
- Նկարիչ-տիկնիկավարներ՝ Յուրի Նորշտեյն, Վլադիմիր Պուզանով
- Տիկնիկներն ու դեկորացիաները պատրաստել են՝ Մ. Սպասկայա, Գալինա Գետինգեր, Պավել Գուսև, Ե. Դարիկովիչ, Սվետլանա Զնամենսկայա, Վ. Կուրանով, Վ. Կալաշնիկով, Օլեգ Մասաինով, Իրինա Մաքսիմովա, Ալեքսանդր Ռոժկով, Ռաիսա Չեսնիկովա, Ռոման Գուրովի ղեկավարությամբ
- Ֆիլմի տնօրեն՝ Նաթան Բիտման
Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2002 թվականին մուլտֆիլմը թողարկվել է VHS-ով և Video CD սկավառակներով «Ռուսական անիմացիայի վարպետները» (ռուս.՝ «Мастера Русской анимации») հավաքածուում անգլերեն ենթագրերով, հետագայում՝ DVD-ով՝ «Masters of Russian Animation Volume 2»[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Асенин. С. В. «Пути советской мультипликации». Արխիվացված 2014-02-22 Wayback Machine «Мир Мультфильма», 3d-master.org.
- ↑ Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 283—284. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
- ↑ Masters of Russian Animation Volume 2
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Տարվա եղանակներ» (1969) մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Տարվա եղանակներ» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
|