Տանտալանիոբատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տանտալանիոբատներ, միներալներ, որոնք որպես միներալ առաջացնող բաղադրամասեր պարունակում են Та(տանտալ) և Nb(նիոբիում)։ Տանտալանիոբատների խումբն ընդգրկում է ավելի քան 100 միներալային տեսակ և նրանց տարբերակները։ Կարևոր միներալներն են կոլումբիտը, տանտալիտը, լոպարիտը, պիրոքլորը, սամարսկիտը։ Ս(ուրան), Th(թորիում) և TR պարունակող տանտալանիոբատները մետամիքտային են, ուժեղ ռադիոակտիվ, առկա է ջրի փոփոխական քանակություն։ Հաճախ են պոլիմորֆ ձևափոխությունները։ Տանտալանիոբատները առաջացնում են մանր ներփակումներ, խոշոր անջատումները սակավ են (միներալները բնորոշ են լոպարիտին, պիրոքլորին, կոլումբիտին, տանտալիտին)։ Գույնը՝ սև, մուգ գորշ, գորշ դեղին։ Կարծրությունը՝ 4,5-8, հաճախ՝ 5-6, մետամիքտային տեսակների մոտ ցածր է։ Խտությունը՝ 3500-9000 կգ/մ3 (կախված է Та-ի և Ti(տիտան)-ի պարունակությունից)։ Հումք են Та, Nb և TR ստանալու համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 569