Կոլումբիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոլումբիտ
Ենթակատեգորիահանքանյութ[1]

Կոլումբիտ (լատին․՝ columbium, նիոբիումի ԱՄՆ-ում օգտագործվող անունը), միներալ կոլումբիտ-տանտալիտ խմբից։ Այդ խմբի միներալներն առաջացնում են իզոմորֆ շարք՝ կոլումբիտ (Fe, Mn) Nb2O6-տանտալիտ (Fe, Mn) Ta2O6։ Կոլումբիտի տարբերակներն են՝ տանտալոկոլումբիտը (20—40% Ta2O5), ֆերոկոլումբիտը (FeO։ MnO>3։ l), մանգանոկոլումբիտը MnO։ FeO>3։ l և այլն։ Բյուրեղագիտական համակարգը ռոմբային է։ Առաջացնում է պրիզմատիկ, թերթավոր բյուրեղներ։ Գույնը՝ երկաթի սևից մինչև գորշ սև։ Կարծրությունը՝ 6-6, 5, խտությունը՝ 5200-7900 կգ/մ3։ Հանդիպում է պեգմատիտներում։ Նիոբիումի ստացման հանքանյութ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 524