Հարվածային երաժշտական գործիք, գլանաձե ոչ մեծ թմբուկի տեսակ (բարձրությունը գերազանցում է տրամագծին)։ Տամբուրինի հայրենիքը Պրովանսն է (Ֆրանսիա), այստեղից էլ նրա մյուս անվանումը՝ պրովանսյան թմբուկ։
Ֆրանսիական հնագույն ժողովրդական պար (պրովանսյան ծագումով), չափը երկմաս է ( մեղեդին ուղեկցվում է բասում կրկնվող հնչյուններով։ Կատարվել է աշխույժ, արագ տեմպով՝ ֆլեյտայի և Տամբուրինի նվագակցությամբ (այստեղից՝ անվանումը)։ Տամբուրինի ձևով գրվել են դիվերտիսմենտային պարային համարներ XVII — XVIII դարեր ֆրանսիացի կոմպոզիտորների (Ա․ Կամպրա, ժ․ Ֆ․ Ռամո, Ա․ Գրետրի) օպերաներում։ Ֆրանս, կոմպոզիտորները ստեղծել են մի շարք գործիքային Տամբուրիններ (օրինակ՝ ժ․ Մ, Լեկլեր Ավագի ջութակի և բասի համար գրված սոնատների առանձին մասերը)։ Մեծ ճանաչում է գտել Ռամոյի Տամբուրին կլավեսինի համար։
Գրականության մեջ հանդիպում է որպես դափի անվանում։
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 557)։