Տամարինդո (Կոստա Ռիկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք և Շրջան
Տամարինդո
Tamarindo
ԵրկիրԿոստա Ռիկա Կոստա Ռիկա
Նահանգ Գուանակաստե
Կանտոն Սանտա Կռուզ
Հիմնադրված է1995 (նոյեմբերի 27) թ.
Մակերես123.53 (շրջանինը) կմ²
ԲԾՄ27 մետր
Խոսվող լեզուներիսպաներեն
Բնակչություն500 (շրջանինը՝ 6869) մարդ (2013)
Կրոնական կազմկաթոլիկներ
Ժամային գոտիUTC-5
Փոստային ինդեքս50309
Փոստային դասիչ50309
Տամարինդո (Կոստա Ռիկա) (Կոստա Ռիկա)##
Տամարինդո (Կոստա Ռիկա) (Կոստա Ռիկա)
Լողափ Տամարինդոյում

Տամարինդո, քաղաք և շրջան Կոստա Ռիկայի Գուանակաստե նահանգի Սանտա Կռուզ կանտոնում։ Շրջանի բնակչությունը կազմում է 6869 մարդ[1], իսկ քաղաքում ապրում է 500 մարդ։ Զբոսաշրջային սեզոնի ժամանակ և տոներին այստեղ այցելում է 5000 և ավելի մարդ։ Հիմնական զբաղմունքներն են ձկնորսությունը և սերֆինգը։ Այստեղ հանդիպում են աշխարհի ամենամեծ՝ հաստամաշկ կրիաները, որոնք գտնվում է անհետացման վտանգի տակ[2]։

Շրջանի գլխավոր քաղաքներն են Տամարինդոն, Վիլյառեալը, Սանտա Ռոսան, Էռնանդեսը, Նոր Գարիտան և Սան Խոսե դե Պինիլլան[3]։

Շրջանը զբաղեցնում է 123.53 կմ² տարածք։ Արևմուտքում Խաղաղ օվկիանոսն է։ Կան ցածրադիր բլուրներ։ Շրջանի տարածքով հոսում են Մատապալո և Սան Ֆրանցիսկո գետերը։

Ամբողջ տարին կլիման արևադարձային է։ Միջին ջերմաստիճանը մոտ 32 °C է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Estadísticas Vitales 2013 Արխիվացված 2015-04-02 Wayback Machine - INEC
  2. Sarti Martínez, A.L. 2000. Dermochelys coriacea. In: IUCN 2009. IUCN Red List of Threatened Species. Versión 2009.2. <www.iucnredlist.org>
  3. «Tamarindo». Վերցված է 2015 թ․ մարտի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]