Տակի Ֆիտի
Տակի Ֆիտի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 7, 1950 (73 տարեկան) Կրուշևո, Kruševo Municipality, Հյուսիսային Մակեդոնիա |
Քաղաքացիություն | Հյուսիսային Մակեդոնիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Հաստատություն(ներ) | Սկոպյեի համալսարան |
Պաշտոն(ներ) | member of the Assembly of the Republic of North Macedonia? և member of the Assembly of the Republic of North Macedonia? |
Անդամակցություն | Մակեդոնիայի գիտությունների և արվեստի ակադեմիա |
Ալմա մատեր | Սկոպյեի համալսարան |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | մակեդոներեն[1][2] |
Կուսակցություն | Մակեդոնիայի սոցիալ-դեմոկրատական միություն |
Տակի Ֆիտի (մակեդոներեն՝ Таки Фити, նոյեմբերի 7, 1950, Կրուշևո, Kruševo Municipality, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի ժամանակակից տնտեսագետ գիտնական, Հյուսիսային Մակեդոնիայի ֆինանսների նախկին նախարար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տակի Ֆիտին ծնվել է 1950 թվականի նոյեմբերի 7-ին[3], Հյուսիսային Մակեդոնիայի Կրուշևո քաղաքում։ Էթնիկ արոմանցի է[4]։ 1980 թվականին ստացել է մագիստրոսի, 1983-ին՝ գիտությունների դոկտորի աստիճան՝ Սկոպիեի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում պաշտպանելով իր պատրաստած ատենախոսությունը։ 1996 - 1998 թվականներին պաշտոնավարել է որպես Հյուսիսայի Մակեդոնիայի Հանրապետության ֆինանսների նախարար (վարչապետ Բրանկո Ցրվենկովսկու ձևավորած ու ղեկավարած կառավարության կազմում)[5][6][7]։ Ներկայումս ղեկավարում է Հյուսիսային Մակեդոնիայի գիտությունների և արվեստների ակադեմիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնը[8]։
Տակի Ֆիտիի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է ընդհանուր տնտեսագիտության, տնտեսական աճի ու զարգացման, տնտեսության պետական կարգավորման, միջազգային կապիտալի ներհոսքի ու արտահոսքի, ձեռներեցության ու գործարարության հիմնախնդիրներ։ Նրա հեղինակությամբ կամ հեղինակակցությամբ արդեն լույս են տեսել շուրջ երկու տասնյակ մասնագիտական գրքեր, որոնցից առավել կարևոր են համարվում Transnational companies and export of capital, Modern capitalism, Entrepreneurship and entrepreneurship management, Economy - microeconomic approach, Economy - macroeconomic approach աշխատությունները[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://plus.si.cobiss.net/opac7/conor/113894243
- ↑ CONOR.Sl
- ↑ «Fakultet za Medunarodnu Ekonomiju, Finansije i Biznis: dr Taki Fiti». UDG (Univerzitet Donja Gorica). Վերցված է 2015 թ․ հունիսի 3-ին.
- ↑ Petrov, Todor (2015 թ․ դեկտեմբերի 5). «SMK izrazuva razocharuvanje...». Falanga. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
- ↑ 5,0 5,1 «Taki Fiti Ph. D.». Faculty of Economics, Ss. Cyril and Methodius University website. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Eastern Europe and the Commonwealth of Independent States 1999 (4 ed.). Europa Publications Limited / Routledge. 1999 թ․ հունվարի 1. էջ 520. ISBN 978-1-85743-058-5. Վերցված է 2010 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ Hashi, Iraj (1999 թ․ ապրիլի 9). «Don's Diary». Times Higher Education. Վերցված է 2010 թ․ փետրվարի 3-ին.
- ↑ «Round Table: 'Entrepreneurial Education and Training'». Yes Network (Youth Entrepreneurship Support Network), Skopje, Macedonia. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 3-ին.
Քաղաքական պաշտոններ | ||
---|---|---|
Նախորդող: Jane Miljovski |
Minister of Finance 1996–1998 |
Հաջորդող: Boris Stojmenov |
|