Տալկաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տալկաս
բաշկիրերեն՝ Талҡаҫ

'
52° հս․. լ. 58° ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Տեղագրություն Ուրալյան լեռների արևելյան լանջեր
Երկիր Բաշկորտոստան
Վարչատարածքային բաժանում Բայմակսկի շրջան
Հայելու բացարձակ բարձրությունը 548,5 մ
Երկարություն 3,9 կմ
Լայնություն 1 կմ
Ավազանի մակերեսը 3,9 կմ²
Ծավալը 15,8 կմ³
Ամենամեծ խորությունը 12 մ
Միջին խորությունը 4,5 մ

Տալկաս(բաշկիրերեն՝ Талҡаҫ), լիճ Ուրալյան լեռների արևելյան լանջերին[1]։ Այն գտնվում է Բաշկորտոստանի՝ Բայմակսկի շրջանում։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիճը քաղցրահամ է, տեկտոնական ծագմամբ։ Գտնվում է Իրենդիկ լեռնաշղթայի արևմտյան լանջին, Տուբին գյուղից 4 կմ դեպի հարավ-արևելք։ Հարավային մասում գտնվում է Իսյանովո գյուղը։ Հյուսիսային և հարավային մասը թեք է՝ երբեմն ճահճոտ, իսկ արևելքից և արևմուտքից ավելի ուղղաձիգ։ Արևելյան մասը հաճախ քարքարոտ է՝ ծածկված ծառերով, իսկ արևմտյան մասը նախկինում եղել է անտառածածկ, սակայն անապատացման պատճառով ժամանակի ընթացքում վերածվել է կեչու անտառի։ 1978 թվականին Տալկաս լիճը հայտարարվել է որպես բնության հուշարձան[2]։

Կենսառեսուրսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լճում բնակեցված են՝ խեցգետին, սիգ, գայլաձուկ, գուստերա ձկնատեսակներ։ Ափերին կան սևախածի սուզահավ և տուրպաններ։ Արևելյան մասում գտնվում է 8-10 մետր չափս ունեցող ջրիմուռներ, որոնք օգտագործում են ցեխաբուժության համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.
  2. «Красная книга Башкирской АССР. Уфа, 1987». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տալկաս» հոդվածին։