Վլադիմիր Ալեքսանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վլադիմիր Ավանեսի Ալեքսանյան
17 նոյեմբերի, 1950 - 23 հունիսի, 1993
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Նուխի
Մահվան վայրԼՂՀ Մանիքլու, Մարտակերտի շրջան
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Պարգևներ

Վլադիմիր Ալեքսանյան (17 նոյեմբերի, 1950, Նուխի - 23 հունիսի, 1993, Մանիքլու, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Ալեքսանյանը ծնվել է 1950 թ. նոյեմբերի 17-ին Նուխի քաղաքում։ Տեղի ռուսական դպրոցում ութերորդ դասարանն ավարտելուց հետո ընտանիքով տեղափոխվել է Ստեփանակերտ, աշխատանքի անցել կարի արհեստանոցում որպես դերձակ և միաժամանակ ավարտել գիշերօթիկ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է էլեկտրատեխնիկական գործարանում։

1992 թ. մտել է ինքնապաշտպանական ուժերի շարքերը։ Ծառայել է սակրավորական զորամասում։ Զոհվել է 1993 թ. հունիսի 23-ին Մարտակերտի շրջանի Մանիքլու գյուղում։ Հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Ստեփանակերտի քաղաքային գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]