Վիքիպեդիա:Ցուցափեղկ/Չափանիշներ
|
Ընտրված ցանկեր և պորտալներ · Ընտրված հոդվածներ · Լավ հոդվածներ Գլխավոր էջ · Չափանիշներ · Կանոնակարգ · Թեկնածուներ · Արխիվ · Հեղինակներ |
|
Ի՞նչ է ընտրված հոդվածը. այստեղ ներկայացված են այն պահանջները, որոնց պետք է համպատասխանի ընտրված հոդվածը Ցուցափեղկում ներառվելու համար։ 1. «Ցուցափեղկում» տեղադրված ամեն մի հոդված պետք է մեր աշխատանքի լավագույն օրինակներից մեկը լինի, այն պետք է համացանցում ներկայացնի Վիքիպեդիայի հանրամատչելի տեղեկատվության եզակի նմուշ։ 2. «Ընտրված հոդվածը» պետք է գրված լինի գրագետ, փաստացի ու հավաստի, անաչառ և ունենա անհրաժեշտ ծավալ։ Դա ենթադրում է հետևյալը.
3. Հոդվածը պետք է բավարարի ընդունված նորմերի և այլ վիքի-նախագծերի պահանջները։ Դա ենթադրում է հետևյալը։
4. Ցանկալի է հոդվածի պատկերազարդումը. սակայն միևնույն ժամանակ պատկերների հեղինակային իրավունքները պետք է հարգված լինեն, առանց համապատասխան թույլտվության պատկերներ չպետք է օգտագործվեն: Պատկերները պետք է ունենան պարզաբանող մակագրություն։ Ոչ բոլոր հոդվածների համար է պատկերազարդումը անհրաժեշտ պայման, սակայն հոդվածները գնահատելիս այն որպես կանոն էական դեր է խաղում։ 5. Հոդվածը չպետք է լինի շատ կարճ, սակայն ոչ էլ չափազանց ծավալուն։ Հոդվածում համապատասխան վիքի-հանգույցներով հղումներ պետք է արվեն դեպի այլ վիքի-հոդվածներ։ Այն ենթավերնագրերը, որոնք չափազանց ընդարձակ են, պետք է փոխադրվեն «դուստր-էջեր», իսկ գլխավոր հոդվածում պետք է մնա ավելի համառոտ շարադրանք։ |