Վիքիպեդիա:Գնահատում/Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներ
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներ[խմբագրել կոդը]
Գանահատման փուլը անցել է բարեհաջող, ներկայացնում եմ ընտրյալ հոդվածի քվեարկության--Նուբեռելլա 💬 06:50, 2 Օգոստոսի 2020 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
- Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներ (խմբագրել | քննարկել | պատմություն | հղումներ | հսկել | տեղեկամատյաններ)
Գնահատման ժամկետները | հուլիսի 2, 2020 - օգոստոսի 1,2020 |
---|
Վիքիհամայնքի գնահատմանն եմ ներկայացնում Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների մասին պատմող հոդվածը։ Ակնկալում եմ օգնություն՝ հոդվածն ավելի լավը դարձնելու և բարելավելու համար։ Դեռ չեմ որոշել՝ ինչ կարգավիճակի է հավակնում հոդվածը։ Կարծում եմ՝ դա պարզ կդառնա գնահատման արդյունքում։ Սպասում եմ կարծիքների :) Կանխավ շնորհակալություն։--Նուբեռելլա 💬 07:45, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Շնորհակալություն Nooberella մասնակցին հրաշալի հոդվածներ գրելու համար։ Հոդվածը իմ կարծիքով բավականին ծավալուն է ստացվել, կարելի է որոշ մասեր համառոտագրել, օրինակ՝ Բալկանյան արշավանքներ բաժինը, կարելի է նոր հոդված ստեղծել, մանրամասնությունները տանել այնտեղ, այստեղ թողնել միայն կարևոր հակիրճ տեղեկատվությունը։ Համաձայն ՎՊ:ԿՀ կանոնի, «Չի խրախուսվում կարմիր հղումներ տեղադրել Տես նաև տեսքով ենթավերնագրերի տակ, «Հիմնական հոդված» կամ «Տես նաև» կաղապարներում, քանի որ այս կաղապարների իմաստը ընթերցողին ավելի շատ տեղեկություն տալն է:»։ Առայժմ այսքանը, հաճելի խմբագրում։ Կխնդրեի նաև վերևում ստրագրեք։--Սամվելքննարկում 07:41, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Մոռացել էի ստորագրել ։Դ Սամվել ջան, հիմա աշխատում եմ կարմիր հղումները կապույտ դարձնելու համար, գրում եմ այդ հոդվածները։ Չեմ կարծում, որ բոլորը կգրեմ, բայց ինչքան հնարավոր է կանեմ։ Մինչև գնահատման վերջ որոնք կգրեմ, դրանք կթողնեմ, իսկ մնացած կարմիր հղումները կհանեմ, լա՞վ։ Իսկ Բալկանյան արշավանքների մասին իրոք որ մանրակրկիտ եմ գրել, արդյո՞ք թույլատրվում է այստեղից copy-past անել, տեղափոխել նոր հոդված, իսկ այստեղ հոդվածում ավելի համառոտ տարբերակը գրել։--Նուբեռելլա 💬 07:45, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Իհարկե թույլատրվում է, ինչու չպետք է թույլատրվի։--Սամվելքննարկում 09:07, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Սամվել ջան, Արված է, Բալկանյան արշավանքների ենթավերնագիրը հնարավորինս կրճատել եմ, իսկ մանրամասները տեղափոխել գլխավոր հոդված։ Մի քանի այլ ենթավերնագրեր, որոնք երկար եմ համարում, նույնպես օրերս կկրճատեմ և կտեղափոխեմ։ Որ հոդվածները մինչը գնահատման վերջ չհասցնեմ ստեղծել և որոնք կարմիր հղում մնան (հիմնական ու տես նաև կաղապարներն ի նկատի ունեմ), դրանք կհանեմ։ Շնորհակալություն։--Նուբեռելլա 💬 06:43, 3 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Շնորհակալություն Նուբեռելլա ջան, ևս մեկ հարց կապված հոդվածի անվանման հետ, Ձեր կողմից որևէ ուսումնասիրություն կատարվե՞լ է կապված հայերեն աղբյուրներում ավելի տարածված անվանման հետ։ Հարցը ծագել է, քանի որ այլալեզու Վիքիպեդիաներում հիմնականում հոդվածն անվանել են Ալեքսանդր Մակեդոնացու պատերազմներ։--Սամվելքննարկում 07:11, 3 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Սամվել ջան, սկզբում ես էլ էի պատրաստվում «Ալեքսանդր Մակեդոնացու պատերազմներ» անվանել, սակայն հետո մի քանի աղբյուրներ (12) նայելուց հետո կարծեցի, որ հայերենում այսպես ավելի ճիշտ կլինի։ Վերահղում թողել եմ, սակայն խնդիր չեմ տեսնում, կարող ենք պատերազմներ անվանակոչել, եթե օգտվածս աղբյուրները այդքան վստահելի չեն։--Նուբեռելլա 💬 07:17, 3 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Նուբեռելլա ջան, կխնդրեմ հնարավորինս համառոտագրել ճակատամարտերի մասը, նշել ճակատամարտերում միայն հույժ նշնակալի իրադարձությունները, թե ինչպես է Ալեքսանդրի նիզակը կոտրվել, ումից է նիզակ խնդրել և այլն պետք չէ այստեղ գրել, այն պետք է գրել ճակատամարտի մասին հոդվածում։ Ծանոթագրության մեջ գրված է «Արիանոս Փլաբիոս Լուցիոս (1987 թվական)», ընթերցողը կկարծի Լուցիոսը 1987 թվականին է գրել, կամ գրքի կաղապարն է սխալ, կամ սխալ է լրացվել։--Սամվելքննարկում 07:41, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Սամվել ջան, որոշ չափով օպտիմալացրի Գրանիկոսի ճակատամարտի հատվածը, ըստ իս՝ հոդվածի վերջին մասը օպտիմալացման կարիք չունի, քանի որ հասկանալով, որ հոդվածը շատ երկար է ստացվում՝ «Սիրիա» ենթավերնագրից սկսած գրել եմ միայն կարևորագույն բաները՝ բաց թողնելով մանրամասները։ Բայց Գրանիկոսի և Իսոսի ճակատամարտերի ենթավերնագրերը օպտիմալացման կարիք ունեն, որոնցից առաջինը որոշ չափով արել եմ, իսկ Իսոսը չգիտեմ՝ ինչը կարելի է հանել։ Այդ հարցում քո օգնության կարիքն ունեմ, քանի որ ես ավելի բարդ եմ հասկանում, թե ինչը կարելի է հանել, որովհետև ես եմ գրել ։Դ Ծանոթագրությունների մասով համամիտ եմ, արդեն համապատասխան ուղղումներն Արված է։ Անչափ շնորհակալ եմ օգնության համար։--Նուբեռելլա 💬 09:23, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Նուբեռելլա ջան, կոնկրետ Իսոսի մասով «Քննարկման ժամանակ Պարմենինոնն առաջարկում է կանգ առնել և առաջ չգնալ, քանի որ տեղանքը ճակատամարտի համար բարենպաստ էր․ այն նեղ էր, իսկ հակառակորդն ուներ թվական գերակշռություն, որն անիմաստ կդառնար տեղանքի պատճառով։ Ալեքսանդրն ընդունում է այդ առաջարկը։» նախադասությունները գտնում եմ շատ մանրամասնած են։ Կարելի է գրել քննարկում, որոշում ենընտրել այս տեղանքը։ Մանրամասնությունները՝ Իսոսի ճակատմարտ հոդվածում։ Սա միայն օրինակ էր, կան նաև համառոտագրման ենթակա այլ հատվածներ։--Սամվելքննարկում 10:19, 7 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Սամվել ջան, Արված է, կարծում եմ հիմա ավելի ներկայանալի տեսք ունի։--Նուբեռելլա 💬 07:19, 8 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Նուբեռելլա ջան, կոնկրետ Իսոսի մասով «Քննարկման ժամանակ Պարմենինոնն առաջարկում է կանգ առնել և առաջ չգնալ, քանի որ տեղանքը ճակատամարտի համար բարենպաստ էր․ այն նեղ էր, իսկ հակառակորդն ուներ թվական գերակշռություն, որն անիմաստ կդառնար տեղանքի պատճառով։ Ալեքսանդրն ընդունում է այդ առաջարկը։» նախադասությունները գտնում եմ շատ մանրամասնած են։ Կարելի է գրել քննարկում, որոշում ենընտրել այս տեղանքը։ Մանրամասնությունները՝ Իսոսի ճակատմարտ հոդվածում։ Սա միայն օրինակ էր, կան նաև համառոտագրման ենթակա այլ հատվածներ։--Սամվելքննարկում 10:19, 7 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Սամվել ջան, սկզբում ես էլ էի պատրաստվում «Ալեքսանդր Մակեդոնացու պատերազմներ» անվանել, սակայն հետո մի քանի աղբյուրներ (12) նայելուց հետո կարծեցի, որ հայերենում այսպես ավելի ճիշտ կլինի։ Վերահղում թողել եմ, սակայն խնդիր չեմ տեսնում, կարող ենք պատերազմներ անվանակոչել, եթե օգտվածս աղբյուրները այդքան վստահելի չեն։--Նուբեռելլա 💬 07:17, 3 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Շնորհակալություն Նուբեռելլա ջան, ևս մեկ հարց կապված հոդվածի անվանման հետ, Ձեր կողմից որևէ ուսումնասիրություն կատարվե՞լ է կապված հայերեն աղբյուրներում ավելի տարածված անվանման հետ։ Հարցը ծագել է, քանի որ այլալեզու Վիքիպեդիաներում հիմնականում հոդվածն անվանել են Ալեքսանդր Մակեդոնացու պատերազմներ։--Սամվելքննարկում 07:11, 3 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Սամվել ջան, Արված է, Բալկանյան արշավանքների ենթավերնագիրը հնարավորինս կրճատել եմ, իսկ մանրամասները տեղափոխել գլխավոր հոդված։ Մի քանի այլ ենթավերնագրեր, որոնք երկար եմ համարում, նույնպես օրերս կկրճատեմ և կտեղափոխեմ։ Որ հոդվածները մինչը գնահատման վերջ չհասցնեմ ստեղծել և որոնք կարմիր հղում մնան (հիմնական ու տես նաև կաղապարներն ի նկատի ունեմ), դրանք կհանեմ։ Շնորհակալություն։--Նուբեռելլա 💬 06:43, 3 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Իհարկե թույլատրվում է, ինչու չպետք է թույլատրվի։--Սամվելքննարկում 09:07, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Մոռացել էի ստորագրել ։Դ Սամվել ջան, հիմա աշխատում եմ կարմիր հղումները կապույտ դարձնելու համար, գրում եմ այդ հոդվածները։ Չեմ կարծում, որ բոլորը կգրեմ, բայց ինչքան հնարավոր է կանեմ։ Մինչև գնահատման վերջ որոնք կգրեմ, դրանք կթողնեմ, իսկ մնացած կարմիր հղումները կհանեմ, լա՞վ։ Իսկ Բալկանյան արշավանքների մասին իրոք որ մանրակրկիտ եմ գրել, արդյո՞ք թույլատրվում է այստեղից copy-past անել, տեղափոխել նոր հոդված, իսկ այստեղ հոդվածում ավելի համառոտ տարբերակը գրել։--Նուբեռելլա 💬 07:45, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Nooberella ջան, մեկ ամսում այսպիսի ծավալի աշխատանք, ուղղակի հրաշալի է: Առավել ևս, երբ գրել ես հնարավորինս գիտահանրամատչելի ոճով, համեմել լուսանկարներով ու ճշգրիտ հղումներով: Դա դեռ նախաբանից ես նկատեցի: Երկու հարց կա, որ խիստ սկզբունքային չէ: Առաջին, ծավալը իսկապես շատ մեծ է. մեկ էջը մոտ 5000 բայթ է հաշվվում, ուրեմն դու գրել ես 50 էջանոց փոքր գիրք, և ոչ հոդված: Ասածս չի նշանակում, որ պետք է հասցնել 10 էջի, բայց 50 էջ կարդալը ընթեռնելի չէ: Խիստ ցանկալի է, որ հոդվածները լինեն միջին չափի՝ մինչև 60-70 հազար բայթ, քեզ մոտ շուրջ քառակի գերազանցում է: Այս բնույթի հոդվածը, բնական է, պետք է լիներ ավելի ծավալուն, բայց կարծում եմ որ մոտ 30-40 տոկոսով կրճատելը վատ չէր լինի: Ենթադրենք, Թեբեի ճակատամարտի ենթավերնագիրն ես դրել, և գրել՝ հիմնական հոդված, որը կարմիր է: Այ հենց այդ հիմնական հոդվածում էլ պետք է լիներ այս ամբողջ ինֆորմացիան, ոչ թե բոլորը այստեղ: Կասկածում եմ, որ կարելի կլինի ավելի շատ գրել այդ նոր հոդվածում: Երկրորդ, շատ ցանկալի կլիներ որ նախաբանում կամ ներածության մեջ նշեիր հույն և մակեդոնացի եզրույթները՝ գոնե երեք-չորս նախադասությամբ, կարդացողին դա ավելի քան անհրաժեշտ է (կարող եմ օգնել, եթե դժվարանում ես) --Հայկ (արաբագետ) 18:15, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Շնորհակալ եմ լավ խոսքերի համար, Հայկ ջան։ Առաջին կետի վրա արդեն աշխատում եմ, փորձում եմ առանձին-առանձին հոդվածները ստեղծել և մայր հոդվածինը կրճատել, իսկ երկրորդ կետով խնդրում եմ օգնել, քանի որ ես ինքս էլ փոքր-ինչ տարակուսում եմ՝ չհասկանալով արդյոք այդ ժամանակ մակեդոնացիները համարվում էին հելլեններ, թե առանձին ազգ էին կազմում։ Կանխավ շնորհակալություն։--Նուբեռելլա 💬 18:23, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Երկու բառով այստեղ ասեմ՝ վաղը կգրեմ հոդվածում: Հույն ժողովուրդը ձևավորվել է տարբեր ցեղերից ու տեղային տոհմերից՝ աքայացիներ, դորիացիներ, հոնիացիներ (հիմնական երեքը), ինչպես նաև տեղական մարզի կամ կղզու անունով կոչվող հունալեզու խմբեր: Դրանցից էին մակեդոնացիները, որոնք հույներ էին ու ապրում էին Մակեդոնիա կոչվող մարզում՝ կենտրոնը Թեսալոնիկի: Այսինքն՝ Ալեքսանդր Մակեդոնացին բնիկ հույն էր Մակեդոնիայից (վասպուրականցի, այրարատցի, արցախցի, տայեցի...): Ինչ վերաբերում է այսօրվա Մակեդոնիա պետությանը, որը բնակեցված է հիմնականում բուլղարալեզու սլավոններով, ապա այն ունի նույն պատմությունն ինչ Ադրբեջանը: Բուլղարիան իշխել է ժամանակակից Մակեդոնիայում և Հունաստանի Մակեդոնիա մարզում, ապա ստեղծել Մակեդոնիա պետությունը՝ հետագայում Հունաստանի հաշվին ընդարձակվելու և Եգեյան ծով հասնելու համար: Նույն կերպ և թուրքերը ստեղծեցին Ադրբեջանը՝ Իրանի տարածքում գոյություն ունեցող իրանական ազարիների տարածքի հաշվին ընդարձակվելու համար: Սա շատ կարևոր փաստ է, որ այս հոդված կարդացողը պետք է իմանա: --Հայկ (արաբագետ) 19:07, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Մի դիտարկում էլ իմ կողմից. ծանոթագրություններ կան, որտեղ կան չթարգմանված հատվածներ, որոնք թարգմանելու դեպքում կառանձնանար «Նշումներ» բաժինը, որը տողատակով լրացուցիչ նյութ կներկայացներ թեմայի վերաբերյալ, օրինակ՝ 257-րդ ծանոթագրությունը:--∑ίγμα (քնն.) 19:13, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Բացի այդ, անհրաժեշտ է կիսով չափ կրճատել նախաբանը (այժմ՝ 2035 նիշք է, ընտրյալ հոդվածների համար՝ 1000 նիշքը, իսկ հոդվածի ընդհանուր ծավալը՝ 247 830 բայթ է: Լուրջ աշխատանք պիտի տարվի «հիմնական հոդվածների» ուղղությամբ: Անհրաժեշտության դեպքում կարող եք երկարաձգել գնահատման փուլը:--∑ίγμα (քնն.) 19:22, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- ∑ίγμα ջան, շնորհակալ եմ դիտարկումների համար, արդեն աշխատում եմ հոդվածը «թեթևացնելու» վրա։ Իհարկե, անհրաժեշտ դեպքում կարող ենք երկարացնել գնահատման փուլը, կարևորը հոդվածը հնարավորինս կատարյալ լինի։ Շնորհակալ եմ բացատրության համար, Հայկ ջան, նույն կերպ էի մտածում, սակայն կասկածում էի։ --Նուբեռելլա 💬 19:52, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Երկու բառով այստեղ ասեմ՝ վաղը կգրեմ հոդվածում: Հույն ժողովուրդը ձևավորվել է տարբեր ցեղերից ու տեղային տոհմերից՝ աքայացիներ, դորիացիներ, հոնիացիներ (հիմնական երեքը), ինչպես նաև տեղական մարզի կամ կղզու անունով կոչվող հունալեզու խմբեր: Դրանցից էին մակեդոնացիները, որոնք հույներ էին ու ապրում էին Մակեդոնիա կոչվող մարզում՝ կենտրոնը Թեսալոնիկի: Այսինքն՝ Ալեքսանդր Մակեդոնացին բնիկ հույն էր Մակեդոնիայից (վասպուրականցի, այրարատցի, արցախցի, տայեցի...): Ինչ վերաբերում է այսօրվա Մակեդոնիա պետությանը, որը բնակեցված է հիմնականում բուլղարալեզու սլավոններով, ապա այն ունի նույն պատմությունն ինչ Ադրբեջանը: Բուլղարիան իշխել է ժամանակակից Մակեդոնիայում և Հունաստանի Մակեդոնիա մարզում, ապա ստեղծել Մակեդոնիա պետությունը՝ հետագայում Հունաստանի հաշվին ընդարձակվելու և Եգեյան ծով հասնելու համար: Նույն կերպ և թուրքերը ստեղծեցին Ադրբեջանը՝ Իրանի տարածքում գոյություն ունեցող իրանական ազարիների տարածքի հաշվին ընդարձակվելու համար: Սա շատ կարևոր փաստ է, որ այս հոդված կարդացողը պետք է իմանա: --Հայկ (արաբագետ) 19:07, 2 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- ∑ίγμα ջան, ի դեպ, ներածության վերաբերյալ մի քիչ համամիտ չեմ Ձեզ հետ, քանի որ չափանիշների մեջ ասվում է, որ ներածությունը ոչ թե պետք է լինի 1000 նիշք, այլ ասվում է՝ «Խորհուրդ չի տրվում, որ ներածությունը միջին չափսի մոնիտորի վրա ունենա 10 տողից կամ 1000 նիշքից պակաս չափս»։ Ներածությունը հնարավորինս սեղմ է, ոչինչ չեմ գտնում կրճատելու համար, իսկ ծանոթագրությունների մասով կխնդրեմ մի փոքր ավելի հանգամանալից ասել, թե ինչն է սխալ, մի քիչ լավ չհասկացա անկեղծ ասած։ Կանխավ շնորհակալ եմ։--Նուբեռելլա 💬 06:56, 3 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- ∑ίγμα ջան, քանի որ այդպես էլ չհասկացա, թե ինչ պետք է անեմ, որ այդ ծանոթագրությունների մեջ գտնվող նշումները դառնան առանձին նշումներ, ապա չթարգմանված մասերը հանեցի (եթե դրանք միայն նշում-բացատրություն լինեին, ապա դա հասկանալի կլիներ, ուղղակի կփոխեի կոդը, սակայն դրանք միայն բացատրություններ չեն, այլ աղբյուր, ինչին ի հավելումն մեջբերած է այն հայտվածը, որից օգտվել է)։ Դեմ չե՞ս։--Նուբեռելլա 💬 09:34, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Նուբեռելլա ջան, ներողամիտ եղիր ուշ պատասխանի համար, սակայն մոտեցումդ ինձ համար գոնե ամենահեշտ ճանապարհ ընտրելն էր, այնինչ հնարավոր էր այլ ճանապարհով գնալ, և ես սիրով կօգնեի այդ հարցում, միայն անհրաժեշտ է թարգմանել այդ հատվածները:--∑ίγμα (քնն.) 10:09, 7 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Հ.Գ. Խոսքը այսպիսի «Նշումներ» բաժին ստանալու մասին էր, որը հիմա ես անում եմ Գեորգ Կանտոր հոդվածում:--∑ίγμα (քնն.) 10:13, 7 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- ∑ίγμα ջան, հասկանալի է, թե ինչ էիր ուզում։ Բանն այն է, որ դրանք ուղղակի բացատրություններ են, իսկ իմ այդ ծանոթագրությունները բացատրություն չէին, այլ մեջբերումներ գրքից, որոնք օգտագործվել էին որպես աղբյուր։ Ես թողել եմ աղբյուրը, սակայն ջնջել մեջբերումը։ Կարծում եմ սա այդքան էլ սկզբունքային չէ :) Շնորհակալ եմ այնուամենայնիվ։ Հաջորդ անգամ կփորձեմ հոդվածներիս մեջ դրանք կամ չօգտագործել, կամ էլ թարգմանված տարբերակը գտնել և մեջբերել (հնարավոր է, որ հեղինակի միտքը չկարողանամ ամբողջությամբ ճշգրիտ ներկայացնել)։ Շնորհակալ եմ օգնության համար։--Նուբեռելլա 💬 07:24, 8 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Հայկ ջան, նոր և հին մակեդոնացիների սահմանումը նշումների տեսքով տվել եմ հենց հոդվածի սկզբում։--Նուբեռելլա 💬 09:48, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- ∑ίγμα ջան, քանի որ այդպես էլ չհասկացա, թե ինչ պետք է անեմ, որ այդ ծանոթագրությունների մեջ գտնվող նշումները դառնան առանձին նշումներ, ապա չթարգմանված մասերը հանեցի (եթե դրանք միայն նշում-բացատրություն լինեին, ապա դա հասկանալի կլիներ, ուղղակի կփոխեի կոդը, սակայն դրանք միայն բացատրություններ չեն, այլ աղբյուր, ինչին ի հավելումն մեջբերած է այն հայտվածը, որից օգտվել է)։ Դեմ չե՞ս։--Նուբեռելլա 💬 09:34, 6 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Նուբեռելլա ջան, կարո՞ղ եմ խնդրել, որ <հեգեմոնիա> և <թրուրաքոս> բառերը նույնպես comment-ով բացատրեք։ Շնորհակալություն --Avagyanasya (քննարկում) 07:49, 17 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Avagyanasya ջան, իհարկե, հեգեմոնիան Արված է, բայց «թրուրաքոս»-ի ճշգրիտ բացատրության հարցում կարող ե՞ք օգնել, ինչքանով ես եմ տեղյակ ուղղակի կառավարիչն է, սակայն հայկական աղբյուրներում բան չգա, իսկ իմ աղբյուրում չի բացատրում իմաստը։ Կանխավ շնորհակալություն :--Նուբեռելլա 💬 14:21, 17 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Նուբեռելլա ջան, գուցե «ամրոցապետ»։ Կարծում եմ բացատրության կարիք ունեն նաև «տրիերներ, հիպոլիտ, սատրապ, աղեմոս» բառերը նույնպես։ Շնորհակալ եմ --Avagyanasya (քննարկում) 15:25, 17 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Avagyanasya ջան, բացի աղեմոսը բոլորն Արված է, իսկ դա ուղղակի փոխարինեցի, որ շատ տերմինաշատ հոդված չստացվի ։Դ Անչափ շնորհակալ եմ նաև հոդվածի վրա տարվող աշխատանքի համար:--Նուբեռելլա 💬 17:28, 17 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Նուբեռելլա ջան, քեզ ենք շնորհակալ այսպիսի ծավալուն հոդվածի համար։ Ես պարզապես փորձում եմ օգնել, որ այն ընտրվի։--Avagyanasya (քննարկում) 18:13, 17 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Նուբեռելլա ջան, կարո՞ղ եմ խնդրել, որ <հեգեմոնիա> և <թրուրաքոս> բառերը նույնպես comment-ով բացատրեք։ Շնորհակալություն --Avagyanasya (քննարկում) 07:49, 17 Հուլիսի 2020 (UTC)[reply]
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։