Վիքիպեդիայի քննարկում:Իսպաներեն-հայերեն գործնական տառադարձություն
«Վիքիպեդիա» տիրույթ, թե «հոդված»[խմբագրել կոդը]
Վահե ջան, ճիշտ չի լինի տեղափոխել Վիքիպեդիա տիրույթ՝ որպես օգնության ձեռնարկ:--Արամ 20:51, 6 Մարտի 2016 (UTC)
- Արամ ջան, սա լրիվ այլ տիպի էջ է։ Քո նշած տարբերակը՝ Օգնություն:ՄՀԱ իսպաներենի համար նույնպես մշակելու եմ, բայց որոշակիորեն հետո։ Իսկ այս քննարկմանը պիտի հրավիրեմ մեր բոլոր ադմիններին, իսպաներենին տրապետողներին, Հայկին արաբագետ, այսինքն նրանց, ով նման ձեռնարկին օգուտ կտա։ — Vahe քնն. 21:03, 6 Մարտի 2016 (UTC)
- Մի քանի կետ պակաս է, բացառությունների ցանկը նույնպես ավելացվելու է․․․ նման մի քանի բաներ, գրականություն, աղբյուրներ և այլն։ — Vahe քնն. 21:05, 6 Մարտի 2016 (UTC)
- Ուղղակի մենք ունեինք այս ուղեցույցը, այս ուղեցույցը, և բոլորը Վիքիպեդիա տիրույթում են:--Արամ 21:08, 6 Մարտի 2016 (UTC)
- Արամ ջան, ինձ թվում է մինչ վերջնական մշակված տեսքի հասնելը մի ստանդարտի կբերենք տիրույթների առումով։ — Vahe քնն. 18:40, 7 Մարտի 2016 (UTC)
- Ուղղակի մենք ունեինք այս ուղեցույցը, այս ուղեցույցը, և բոլորը Վիքիպեդիա տիրույթում են:--Արամ 21:08, 6 Մարտի 2016 (UTC)
- Մի քանի կետ պակաս է, բացառությունների ցանկը նույնպես ավելացվելու է․․․ նման մի քանի բաներ, գրականություն, աղբյուրներ և այլն։ — Vahe քնն. 21:05, 6 Մարտի 2016 (UTC)
Ձեռնարկ[խմբագրել կոդը]
Հարգելի ադմիններ`
իսպաներենին տիրապետող հարգելի մասնակիցներ՝
այլ մասնակիցներ՝
կխնդրեմ որպես չարաշահում չբնորոշել ձեր բոլորի անունների նշումը, քանի որ կարծում եմ, որ նմանատիպ ձեռնարկների կանոնների մշակման համար պարտադիր է ադմինների, լեզուն տիրապետողների, աշխարհագրական թեմայով հոդվածներ խմբագրողների առաջարկները, առարկությունները, մոտեցումները․․․ թող ինձ ներեն այն մասնակիցները, ովքեր գտնում են, որ պիտի իրենց անունը նույնպես նշվեր․․․
- Անհրաժեշտ է համալրել բացառությունների ցանկը, եթե բացթողումներ կամ այլ մոտեցումներ կան՝ ապա նշել ու քննարկել դրանք։ P.S. «Իսպաներեն-հայերեն տառադարձության առանձնահատկությունները» դեռ համալրվելու նոր կետերով։ — Vahe քնն. 19:11, 7 Մարտի 2016 (UTC)
- Հարգելի Վահե քանի որ էջը այս պահին հանրագիրտանայաին ձևաչափ չուներ, սակայն Վիքիպեդիայի համար պոտենցիալ օգտակար է, տեղափոխել եմ Վիքիպեդիա անվնատանարածք։ Ինչ վերաբերվում է Իսպաներենի տարադարձության, ես այդ հարցում բացարձակ ոչ կոմպետենտ եմ և չեմ կարող օգնել։ Կարող եմ ասել, որ օրինակ աշխրարհագրական անունների հետևյալ ցանկը կա՝ Աշխարհագրական անվանումների հայերենով էկզոնիմների ցանկ։ Տարադարձությունը շատ խնդրահարույց է անգամ անգլերենի դեպքում և նախկինում այստեղ բազմաթիվ թեժ քննարկումների պատճառ է եղել, ենթադրում եմ իսպաներենի դեպքում վիճակը էլ ավելի դժվարին է։--Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 21:13, 7 Մարտի 2016 (UTC)
- Հարգելի Ալեքսեյ, իսպաներենից տառադարձումը, ի տարբերություն անգլերենի, որոշակիորեն կոնկրետացված է։ Եթե մենք վերցնենք զուտ իսպանական/կաստիլական հատուկ անունները, ապա խնդիրները գրեթե իսպառ կբացակայեն․ որոշակի հարցեր են առաջանում իսպաներենում տեղ գտած կատալանական ու հնդկացիական, ավելի քիչ՝ բասկյան անվանումների դեպքում։ Իսպաներենում [թ], [հ], [ղ], [փ], [ք] հնչյունները գործնականում գրեթե բացակայում են, և գրադարձման ու հնչյունային տառադարձման մեծ համանմանության շնորհիվ գործնական տառադարձումը բավականին դյուրին է դառնում։
- Բացի այդ, մեր կադաստրային փաստաթղթերը և տերմինաբանական ձեռնարկները ոչ միայն հակասում են իրար, այլև չեն փորձում ընդհանուր չափորոշիչներ սահմանել օտարալեզու հատուկ անուններից և տերմիններից տառադարձման համար։ + դրան, մասնագիտացված գրականություն կարող ենք գտնել միայն «ռուսական գրադարանում», որովհետև «մեզ հասանելի» ոչ լատինատառ լեզուներից նման հարցերով զբաղվում են միայն ռուսալեզու մասնագետները, իսկ «հայկական գրադարանը» պարզապես դատարկ է։
- Իմ կարծիքով, իսպաներենից հետո անհրաժեշտ է ձեռնարկել ռուսերենից/այլ սլավոնական լեզուներից, արաբերենից/ֆարսիից, վրացերենից, պորտուգալերենից, իտալերենից տառադարձության ձեռնարկների մշակումը, և այս ամբողջ փորձը թույլ կտա անցնել ամենախնդրահարույցներին՝ անգլերենին, ֆրանսերենին և գերմաներենին։ — Vahe քնն. 06:50, 8 Մարտի 2016 (UTC)