Վիրավորանք (ռուս.՝ Обида), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1962 թվականին, Ռոման Կաչանովի կողմից։ Մուլտֆիլմում օգտագործվել են հարթ ֆակտուրային տիկնիկներ[1]։
Մուլտֆիլմը մի փոքրիկ աղջկա մասին է։ Նա շատ հաճախ էր փոխում իր ընկերներին։ Նախ նա ընկերություն էր անում տիկնիկի, հետո` աքաղաղի հետո` հավի, հետո էլ` շան հետ։ Բայց տիկնիկը գալիս է շան մոտ և նրան պատմում է աղջկա վարքի մասին։ Շունը հասկանում է, որ նման աղջկա հետ չի կարելի շփվել և հեռանում է։ Եվ այսպես աղջիկը մենակ է մնում։