Վիսենտե դե լա Մատա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիսենտե դե լա Մատա
Քաղաքացիությունը Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 15, 1918(1918-01-15)[1][2]
Ծննդավայր Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա
Մահվան ամսաթիվ օգոստոսի 4, 1980(1980-08-04) (62 տարեկան)
Մահվան վայր Ռոսարիո, Արգենտինա
Հասակ 172 սանտիմետր
Դիրք հարձակվող

Վիսենտե դե լա Մատա (իսպ.՝ Vicente de la Mata, հունվարի 15, 1918(1918-01-15)[1][2], Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա - օգոստոսի 4, 1980(1980-08-04), Ռոսարիո, Արգենտինա), արգենտինացի նախկին ֆուտբոլիստ, հարձակվողի Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամ, արգենտինացի ֆուտբոլիստներ Արսենիո Էրիկոյի և Անտոնիո Սաստրեի հետ Վիսենտե դե լա Մատան համարվել է «Ինդեպենդիենտե» ակումբի լեգենդար հարձակվողներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիսենտե դե լա Մատան ծնվել է 1918 թվականի հունվարի 15-ին Ռոսարիո քաղաքի Տաբլադա թաղամասում[3]։ Նա իր կարիերան սկսել է հայրենի քաղաքի՝ «Ցենտրալ Կորդոբա» մանկական ակումբում։ Նույն ակումբի մեծահասակների թիմում նա իր նորամուտը նշել է 1936 թվականին։

19 տարեկանում երիտասարդ ֆուտբոլիստը հրավիրվել է Արգենտինայի հավաքական՝ խաղալու Հարավային Ամերիկայի առաջնությունում, որտեղ եզրափակչում՝ Բրազիլիայի հավաքականի դեմ խաղում, դարձել է երկու գոլի հեղինակ և թիմին դարձրել չեմպիոն[4]։

Հարավային Ամերիկայի առաջնությունում հաջողություն ունենալուց հետո առաջատար ակումբները սկսել են հետաքրքրվել դե լա Մատայով, իսկ 1937 թվականին նա տեղափոխվել է «Ինդեպենդիենտե», որի կազմում խաղացել է մինչև 1950 թվականը, անցկացրել 362 խաղ, խփել 151 գոլ և երեք անգամ դարձել Արգենտինայի առաջնության չեմպիոն։ «Ինդեպենդիենտեում» դե լա Մատան ակումբի հարձակվողներ Արսենիո Էրիկոյի և Անտոնիո Սաստրեի հետ 66 խաղում խփել են 216 գոլ (3,3 գոլ մեկ խաղում)։

Արգենտինայի հավաքականի կազմում դե լա Մատան անցկացրել է 13 հանդիպում, որոնցում խփել է 6 գոլ՝ հաղթելով Հարավային Ամերիկայի 3 առաջնությունում։

«Ինդեպենդիենտեից» հեռանալուց հետո դե լա Մատան 2 մրցաշրջան է անցկացրել «Նյուելս Օլդ Բոյզում», որտեղ խփել է ընդամենը 1 գոլ, իսկ հետո ավարտել կարիերան։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ, 1937

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. «Ficha Estadistica de VICENTE DE LA MATA -vicente de la mata- (perfil, ficha, profile, stats)». www.bdfa.com.ar. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  4. «Southamerican Championship 1937». www.rsssf.org. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիսենտե դե լա Մատա» հոդվածին։