Վիկտոր Թորն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Թորն
Victor Thorn
 
Կուսակցություն՝ Liberal League?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ և դատավոր
Ծննդյան օր հունվարի 31, 1844(1844-01-31)
Ծննդավայր Էշ-սյուր-Ալզետ, Լյուքսեմբուրգ
Վախճանի օր սեպտեմբերի 15, 1930(1930-09-15) (86 տարեկան)
Վախճանի վայր Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ
Թաղված Cimetière Notre-Dame
Քաղաքացիություն  Լյուքսեմբուրգ
 
Պարգևներ
Կաղնե թագի շքանշանի Մեծ խաչի ասպետ

Վիկտոր Թորն (հունվարի 31, 1844(1844-01-31), Էշ-սյուր-Ալզետ, Լյուքսեմբուրգ - սեպտեմբերի 15, 1930(1930-09-15), Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ)[1], լյուքսեմբուրգցի քաղաքական գործիչ, Լյուքսեմբուրգի 11-րդ վարչապետ, ով պաշտոնավարել է մոտ մեկ տարի` 1916 թվականի փետրվարի 24-ից մինչև 1917 թվականի հունիսի 19-ը։

1885 թվականից մինչև 1888 թվականները եղել է Լյուքսեմբուրգի պետական խորհրդի անդամ[1]։

1888 թվականից մինչև 1892 թվականները եղել է Էյչենի նախարարության հանրային աշխատանքների գլխավոր տնօրեն (նախարար)։

1915 թվականին եղել է Մոնենաստի նախարարության արդարադատության և հանրային աշխատանքների նախարար։

Վիկտոր Թորնը ձևավորել էր նոր կառավարություն, որտեղ ներկայացված էին երեք խոշոր կուսակցություններ։ Հիմնական խնդիրն էր երկրի մատակարարման խնդիրների բարելավումը, որն ավելի էր դժվարանում պատերազմի պատճառով։ Կառավարությունն սննդամթերքը ներմուծում էր բարձր գներով, որի արդյունքում զարգացավ սև շուկան և բերեց բնակչության շրջանում բողոքների աճի։ 1917 թվականին Կարմիր հողեր տարածաշրջանում տեղի ունեցավ գործադուլ, որը ճնշվեց գերմանական բանակի կողմից։

1917 թվականի հունիսի 19-ից մինչև իր մահը, Թորնը մնաց Պետական խորհրդի նախագահ[1]։ 1921-1927 թվականներին եղել է Միջնորդ դատարանի մշտական պալատի մշտական անդամ, որը գտնվում էր Հաագայում։

Մահացել է 1930 թվականին Լյուքսեմբուրգում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Thewes, Guy (2011). Les gouvernements du Gand-Duché de Luxembourg depuis 1848 (PDF) (French). Luxembourg City: Service Information et Presse. էջեր 68–71. ISBN 978-2-87999-212-9. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 28-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Թորն» հոդվածին։