Վիգեն Զաքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վիգեն Զաքարյան
23 տարի
ԾննդավայրԼիբանան, Բեյրութ
Մահվան վայրՇուշիի շրջան, Զառսլու գյուղ
ԳերեզմանԵռաբլուր
ՔաղաքացիությունԼիբանան
ԶորատեսակՀՅԴ կամավորական խմբեր
Ծառայության տարիներ1992 թվական
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ և Շուշիի ազատագրում

Վիգեն Կարապետի Զաքարյան (մարտի 15, 1969(1969-03-15)[1], Բեյրութ, Լիբանան - մայիսի 8, 1992(1992-05-08)[1], Zarıslı, Շուշիի շրջան, Ադրբեջան), լիբանանահայ ազատամարտիկ, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցության անդամ (1969 թվականի մարտի 15, Բեյրութ, Լիբանան - 1992 թվականի մայիսի 8, ԼՂՀ, Շուշիի շրջան, գյուղ Զառսլու)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիգեն Զաքարյանը ծնվել է 1969 թվականի մարտի 15-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։ Եղել է ՀՅԴ անդամ։ ՀՅԴ Լիբանանի երիտասարդական միության «Դրոշակ» մասնաճյուղի ու Կենտրոնական քարոզչական հանձնախմբի ներկայացուցիչ։ Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ մասնակցել է հայկական թաղամասի պաշտպանությանը։ 1992 թվականի ապրիլին կամավոր մեկնել է Արցախ։ Մասնակցել է Շուշիի ազատագրմանը, որի ժամանակ էլ՝ 1992 թվականի մայիսի 8-ին էլ Շուշիի շրջանի Զառսլու գյուղում զոհվել է։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիգեն Զաքարյանի հիշատակին է նվիրված Ներսիկ Իսպիրյանի «Ելին Վիգեն» երգը։ Իսկ 2007 թվականին Բեյրութում լույս է տեսել Համբիկ Պիլարյանի «Նահատակություն Շուշիի ժայռերում...» գիրքը, որը նվիրված է Վիգեն Զաքարյանի կարճատև կյանքի ու գործունեության լուսաբանմանը։ Գրքում տեղ են գտել նաև Վիգեն Զաքարյանի վկայությունները, ակնարկությունները, մտքերն ու նամակները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]