Վերան և Անֆիսան դասի ժամին
Վերան և Անֆիսան դասի ժամին ռուս.՝ Вера и Анфиса на уроке и в школе | |
---|---|
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ռեժիսոր | Վալերի Ֆոմին |
Սցենարիստ | Էդուարդ Ուսպենսկի |
Հնչյունավորում | Օլեգ Բասիլաշվիլի |
Երաժշտություն | Գրիգորի Գլադկով |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սվերդլովսկի կինոընկերություն |
Թվական | 1988 |
Վերան և Անֆիսան դասի ժամին (ռուս.՝ Вера и Анфиса на уроке в школе), խորհրդային տիկնիկային մուլտֆիլմ, որը նկարահանել է Վալերի Ֆոմինը` Սվերդլովսկի կինոստուդիայի պատվերով, ըստ Էդուարդ Ուսպենսկու պատմվածքի մոտիվների։
Վերա անունով աղջկա և նրա ընկերուհու` Անֆիսա անունով կապիկի մասին եռագրության վերջին ֆիլմն է։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
«Մի մեծ քաղաքում ապրում էր Վերա անունով մի աղջիկ։ Նրա մայրն աշխատում էր հաշվապահությունում, իսկ հայրը բեռնակիր էր նավահանգստյան քաղաքում»։ Այս խոսքերով սկսում է Վերայի և Անֆիսայի ընկերության մասին հետաքրքիր պատմությունը։
Վերայի հայրը տուն է բերում մի փոքրիկ կապիկ, և ընտանիքի կյանքը հավիտյան փոխվում է։ Նրան ընտանիքում հայտնվում է երկրորդ երեխան` Անֆիսան, իսկ Վերան հավատարիմ ընկերուհի և ուղեկից է ձեռք բերում։ Նրանց հետ հաճախ տարբեր արկածներ էին տեղի ունենում։ Դրանք երբեմն տխուր էին լինում, նաև` վտանգավոր, բայց միևնույն ժամանակ զվարճալի էին։ Մի անգամ կենսաբանության ուսուցչուհին Վերային խնդրում է Անֆիսային դպրոց բերել, որպեսզի դպրոցականերին պատմի մարդու` կապիկից ծագման և նրանց մեջ եղած տարբերությունների մասին։ Պատմությունն, իհարկե, հետաքրքրիր և անսովոր էր, որը դուր է գալիս թե՛ ուսուցչուհուն, թե՛ Վերայի դասընկերներին։
Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Սցենարի հեղինակ | Էդուարդ Ուսպենսկի |
Ռեժիսոր | Վալերի Ֆոմին |
Բեմադրող նկարիչներ | Վալերի Ֆոմին, Ն. Պավլով |
Օպերատոր | Վյաչեսլավ Սումին |
Մուլտիպլիկատոր | Տատյանա Մուխլինինա |
Կոմպոզիտոր | Գրիգորի Գլադկով |
Հնչունային օպերատոր | Օլգա Մատվեևա |
Մոնտաժող | Սվետլանա Տարիկ |
Հեղինակի տեքստը կարդում է | Օլեգ Բասիլաշվիլի |
Խմբագիր | Ի. Բոգուսլավսկի |
Ֆիլմի տնօրեն | Վալենտինա Խիժնյակովա |
Թողարկում տեսաերիզով[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտֆիլմը բազմիցս հրատարակվել է DVD ձևաչափով, օրինակ` «Անֆիսայի և Վերայի մասին» մուլտֆիլմերի հավաքածուում[1]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
«Վերայի և Անֆիսայի մասը» շարքում ներառված են երեք մուլտֆիլմեր[2].
- «Վերայի և Անֆիսայի մասին»,
- «Վերան և Անֆիսան մարում են կրակը»,
- «Վերան և Անֆիսան դասի ժամին»։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Успенский Эдуард Пластилиновая ворона и другие сказки. — М.: АСТ, 2005. — 64 с. — (Сказки-мультфильмы). — ISBN 5-17-029940-0 В т. ч. «Про Веру и Анфису»
- Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 675-676. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|