Վերահսկիչ-դրամարկղային մեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերահսկիչ-դրամարկղային մեքենա

Վերահսկիչ դրամարկղային մեքենա, էլեկտրամեխանիկական մեքենա առևտրական ձեռնարկություններում գնումների արժեքի, դրամական մուտքերի հաշվարկների, դրամարկղային գործողությունների մեքենայացման համար։ Վերահսկիչ դրամարկղային մեքենան հաշվարկում է արժեքը, իսկ երբեմն՝ նաև մանրը, տպում և տալիս կտրոն, գործողությունները տպում վերահսկիչ ժապավենի վրա, ստացված գումարները կուտակում բաժինների, գանձապահների և մասնավոր արդյունքների հաշվիչներում։ Բացի դրանից, կատարված գործողությունները նշում է երկկողմանի ինդիկատորի վրա, ցուցմունքները հանելու և գումարող հաշվիչները մարելու դեպքում չեկային և վերահսկիչ ժապավենների վրա տպում հաշվիչներում կուտակված գումարները և ընդհանուր արդյունքը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 392
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վերահսկիչ-դրամարկղային մեքենա» հոդվածին։