Վեներա-8

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վեներա-8
ԿազմակերպությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ տիեզերական ծրագիր
Հիմնական կապալառուներԼավոչկինի ԳԱՄ
COSPAR ID[1] 1972-021A[1]
NSSDCA ID1972-021A
SCN05912
Ուղեծրի տեսակgeocentric orbit?
Պտույտի ժամկետ88,9 րոպե
Գործարկման ամսաթիվ1972 մարտի 27, 04:15:06 UTC[1][2]
Գործարկման վայրԲայկոնուր
Գործարկման հրթիռՄոլնիա[2]
Զանգված1184 կգ[1][2]

Վեներա 8 (ռուս.՝ Венера 8), խորհրդային Վեներա ծրագրի շրջանակներում արձակված ԱՄԿ, որը նախատեսված էր Վեներա մոլորակի հետազոտություններ իրականացնելու համար։ Արձակվել է Բայկոնուր տիեզերակայանից Մոլնիա կրող հրթիռով[1]։ ԱՄԿ-ի իջեցվող սարքը երկրորդ կայանն էր, որ կատարեց վայրէջք Վեներայի մակերևույթին[3]։

Ուղևորություն դեպի Վեներա և վայրէջք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեներա-8-ը արձակվել է 1972 թվականի մարտի 27-ին։ Թռիչքը դեպի Վեմերա ձգվեց 118 օր, ընթացքում, 1972 թվականի ապրիլի 6-ին կատարվեց մեկ հետագծի ուղղում։ Իջեցվող սարքը անջատվեց կայանից և մտավ մոլորակի մթնոլորտ 1972 թվականի հուլիսի 22-ին։ Կայանի ռադիատորային համակարգը օգտագործվել է իջեցվող սարքի ներսում հովացումը կազմակերպելու համար ամբողջ թռիչքի ընթացքում, այսպիսով երկարացնելով սարքի աշխատանքը մոլորակի մակերևույթին։ Աերոդինամիկ արգելակումը կիրառվեց արագությունը 41696 կմ/ժ-ից իջեցնելով մինչև 900 կմ/ժ-ի։ 60 կմ բարձրության վրա բացվեց 2,5 մետր տրամագծով պարաշյուտը, որի միջոցով սարքը վայրէջք կատարեց։

Վեներա-8-ը վայրէջքի ընթացքում փոխանցել է տվյալներ։ Նկատվել է լուսավորության կտրուկ անկում 35-ից 30 կմ բարձրության վրա, իսկ քամու արագությունը կտրուկ անկում է գնահատվել 10 կմ-ից ցածր բարձրությունների վրա, գրանցված արագությունը եղել է 1 մ/վ-ից ցածր։ Վեներա-8-ը վայրէջք է կատարել այն վայրում, որը հետագայում անվանվել է Վասիլիսայի շրջան, առավոտյան տերմինատորից մոտ 500 կմ հեռավորության վրա արևի լույսի ներքո։ Վայրէջքի պահին սարքի զանգվածը կազմել է 495 կգ։

Վայրէջքից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Իջեցվող սարքը ուղարկել տվյալները 50 րոպեի ընթացքում, որից 11 վայրկյանը եղել է վայրէջք կատարելուց հետո, դրանից հետո հաղորդումները ընդհատվել են մակերևույթի ծանր պայմանների պատճառով։ Սարքը հաստատել է Վեներայի մակերևույթի բարձր ջերմաստիճանի և ճնշման վերաբերյալ ավելի վաղ, Վեներա-7-ից ստացված տվյալները (470 աստիճան Ցելսիուս, 90 մթնոլորտ ճնշում), ինչպես նաև չափել է լույսի մակարդակը մակերեսային լուսանկարչության համար՝ պարզելով, որ այն նման է Երկրի վրա ամպամած եղանակին լուսավորությանը՝ մոտավորապես 1 կմ տեսանելիությամբ։

Վեներա-8-ի լուսաչափի չափումները առաջին անգամ ցույց տվեցին, որ Վեներայի ամպերը վերջանում են մեծ բարձրության վրա, և մթնոլորտը համեմատաբար պարզ էր այնտեղից մինչև մակերես։ Ներքին գամմա ճառագայթների սպեկտրոմետրը չափեց մակերևութային ապարների ուրան/թորիում/կալիում հարաբերակցությունը՝ ցույց տալով, որ այն նման է ալկալիական բազալտներին[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Venera 8». US National Space Science Data Centre. Վերցված է 2023 թ․ մարտի 4-ին.
  2. 2,0 2,1 2,2 Siddiqi, Asif (2018). Beyond Earth: A Chronicle of Deep Space Exploration, 1958–2016 (PDF) (second ed.). NASA History Program Office.
  3. Harvey, Brian (2007). Russian Planetary Exploration History, Development, Legacy and Prospects. Springer-Praxis. էջեր 115–118. ISBN 9780387463438.
  4. Ulivi, Paolo; Harland, David M (2007). Robotic Exploration of the Solar System Part I: The Golden Age 1957–1982. Springer. էջեր 159–160. ISBN 9780387493268.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]