Վարկառու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարկառու, վարկային հարաբերությունների կողմ, որը վարկ է ստանում և պարտավորություն է ստանձնում մարել փոխառված արժեքը սահմանված ժամկետում և տոկոսներ վճարել վարկից օգտվելու ժամանակահատվածի համար[1]։

Վարկառուն` վարկի պայմանագրով կողմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարկային հարաբերությունների շրջանակներում նույն տնտեսվարող սուբյեկտը կարող է միաժամանակ հանդես գալ որպես վարկատու և որպես վարկառու։ Այն դեպքերում, երբ ընկերությունը վարկ է ստանում բանկից, նա վարկառու է, իսկ բանկը` վարկատու։ Եթե ընկերությունն իր միջոցները պահում է բանկում, ապա նա վարկատու է, իսկ բանկը` վարկառու։

Վարկառուն` փոխատվություն կողմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարկային հարաբերությունների շրջանակներում վարկառուն հանդիսանում է փոխատուի հետ հարաբերությունների կողմ, որն ընդունում է որոշակի գումար կամ այլ բաներ, որոնք սահմանված են ընդհանուր հատկանիշներով։ Վարկառուն, փոխառության պայմանագրին համապատասխան, պարտավորվում է պարտատիրոջը վերադարձնել նույն չափի գումար (փոխառության գումար) կամ իր կողմից ստացված նույն տեսակի և որակի այլ իրերի հավասար քանակ[1]։

Վարկառուների դասակարգումը կայունության հիման վրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայման Մինսկիի ֆինանսական անկայունության վարկածն առանձնացնում է վարկառուների երեք դաս. առաջինը հեջային ֆինանսավորումն է, որի դեպքում պարտապանը ի վիճակի է վճարել և՛ տոկոսները, և՛ ընդհանուր պարտքը, երկրորդը սպեկուլյատիվ ֆինանսավորումն է, երբ վարկառուների դրամական միջոցների հոսքը բավարար է տոկոսները վճարելու համար, բայց ոչ պարտքը, երրորդը Պոնզիի ֆինանսավորումն է (հայտնի իտալական «բուրգաշինարարի» անունից), այս դեպքում դրամական հոսքերն արդեն չեն բավարարում տոկոսներ վճարելու համար[2]։ 3-րդ կարգի վարկառուները ԶԼՄ-ներում պիտակավորված են որպես զոմբի ընկերություններ[3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Гражданский кодекс РФ, глава 42
  2. Hyman P. Minsky The Financial Instability Hypothesis // The Jerome Levy Economics Institute of Bard College. — 1992. Архивировано из первоисточника 28 Նոյեմբերի 2021.
  3. Ведомости (2017 թ․ նոյեմբերի 17). «Компании-зомби угрожают экономике Европы». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Nikolaus Demmelmair: Die Großkredit-, Millionenkredit- und Organkreditvorschriften. 6. Auflage. Sparkassenverlag, 2011, ISBN 978-3-09-305663-5
  • Beck, Samm, Kokemoor: Gesetz über das Kreditwesen. KWG Kommentar mit Materialien und ergänzenden Vorschriften. C.F. Müller, Heidelberg [Loseblattsammlung, 149. Aktualisierung Dezember 2010], ISBN 978-3-8114-5670-9