Վարդան Ասցատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդան Ասցատրյան
Ծնվել էփետրվարի 29, 1964(1964-02-29) (60 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ (1987)
Մասնագիտությունլրագրող

Վարդան Ռոբերտի Ասցատրյան (փետրվարի 29, 1964(1964-02-29), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1987-1993 թթ. - աշխատել է Երևանի էլեկտրալամպերի գործարանում որպես ինժեներ։
  • 1988-1992 թթ. - «Անկախություն» թերթի լրատվական բաժնի պատասխանատու
  • 1992-1996 թթ. - «Ազգային ինքնորոշում միավորում» (ԱԻՄ) կուսակցության խորհրդի նախագահ, կուսակցության փոխնախագահ, պատասխանատու քարտուղար։
  • 1997-1998 թթ. - «Լրագիր» օրաթերթի խմբագրի պաշտոնակատար։
  • 2000-2002 թթ. - ՀՀ Կառավարությանն առընթեր Կրոնի գործերի պետական խորհրդի առաջին կարգի մասնագետ։
  • 2002-2004 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության առաջատար մասնագետ։
  • 2004-2008 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության ռեֆերենտ։
  • 2008 թ. հունիսի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ[1]։
  • 2014 թ. փետրվարի 24-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետի պաշտոնից[2]։
  • 2014 թ. փետրվարի 25-ից նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 100-ից ավելի վերլուծական, հայեցակարգային և հրապարակախոսական ակնարկներ ու հոդվածների հեղինակ է։
  • ԱՄՆ-ի Սահմանադրության հայերեն առաջին թարգմանության հեղինակ։
  • «Սահմանադրություն Սահմանադիր Ժողովի միջոցով» գրքույկ (1992)։
  • Կրոնի ոլորտին վերաբերող տեղեկատվական գրքույկներ։
  • Ստեղծել է Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանի «Զվարթնոց» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի և համանուն կայքը և 2004-2010 թ. եղել է կայքի գիտական խմբագիրը։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ունի քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան (2014)։

Ամուսնացած է, ունի երկու որդի։ Անկուսակցական է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]