Վաչագան Բարեպաշտ (հրատարակչատպագրական համալիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վաչագան Բարեպաշտ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գրողների միության հրատարակչատպագրական համալիր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 2004 թվականին Ստեփանակերտում։ Տնօրենը եղել է Ռոբերտ Եսայանը։ Տպագրել է ավելի քան 100 անուն գիրք։ Մեծ տեղ է հատկացնում հայրենասիրական, Արցախյան ազատագրական պայքարին նվիրված գրականությանը։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակել է մի շարք գրքեր`

  • Վարդան Հակոբյանի «Քարի շնչառությունը» (2004 թվական)
  • Սոկրատ Խանյանի «Հայ պոեզիայի զարգացման միտումներն Արցախում» (2005 թվական)
  • Հրաչյա Բեգլարյանի «ԱրցախՆամե» (2006 թվական),
  • Արիս Արսենիի «Ափ» (2007 թվական)
  • Դավիթ Միքայելյանի «Ծաղկել է ձորի խնձորենին» (2008 թվական)
  • Ի. Հասրաթյանի «Զվարթ գիտություն» (2008 թվական)
  • Ռոբերտ Եսայանի «Ասուպների եզերք» (2008 թվական)
  • Մելանյա Բալայանի «Հայ Աղվանից եկեղեցին» (2009 թվական)
  • Գուրգեն Գաբրիելյանի «Ես ձեզ հետ եմ» (2012 թվական)
  • Արմեն Սարգսյանի «Արցախյան զվարճախոսություններ» (2014 թվական)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։