Վան Գոգի տուն-թանգարան (Դրենթե)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վան Գոգի տուն-թանգարան
Տեսակբնակելի տուն և tourism office?
Երկիր Նիդերլանդներ
ՏեղագրությունԷմմեն
ՎայրVeenoord?
ՀասցեVan Goghstraat? (1)
Հիմնադրվել է1870
Քարտեզ
Քարտեզ

Վան Գոգի տուն-թանգարան (Դրենթե) (նիդերլանդերեն՝ Van Gogh Huis (Drenthe), մշակույթի օջախ Նիդերլանդների Դրենթե մարզի Նյու Ամստերդամ քաղաքում՝ նվիրված նշանավոր պոստիմպրեսիոնիստ/էքսպրեսիոնիստ նկարիչ Վինսենթ վան Գոգին, ով 1883 թվականին երկու ամիս ապրել է այն տանը, որը հետագայում վեր է ածվել թանգարանի։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վան Գոգը Դրենթեում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վինսենտ վան Գոգը 1883 թվականին աշնան երեք ամիսներին ապրել է Դրենթեում։ Սեպտեմբերի 11-ին Հաագայից գնացքով եկել է Հոխեվեյն, որտեղ երկու շաբաթով կանգ է առել հյուրատանը[1][2]։ Այնուհետև ջրանցքով, մակույկ նստած, հասել է Նյու Ամստերդամ, հոկտեմբերի 2-ից սենյակ վարձել տներից մեկում, ուսումնասիրել շրջական, նկարներ արել, նամակներ գրել Փարիզում ապրող եղբորը՝ արվեստի գործերի առևտրով զբաղվող Թեոյին։ Դեկտեմբերի 4-ին մեկնել է Հոխեվեյն, այնտեղից էլ՝ Նինեն, որտեղ իր հայրական տունն էր[1]։

Վան Գոգի նյուամստերդամյան պատկերներից՝ դիտված իր վարձած բնակարանի պատուհանից

Տունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Վան Գոգի սենյակը

Այն տունը, որտեղ Նյու Ամստերդամում երկու ամիս ապրել է Վան Գոգը, 1870 թվականին կառուցված շինություն է և ժամանակի ընթացքում շատ տերեր է փոխել[3]։

1997 թվականին Stichting Van Gogh & Drenthe-ն (Van Gogh & Drenthe հիմնադրամը) ձեռնամուխ է եղել այդ շենքի վերակառուցմանը, և 2003 թվականի մարտ ամսին տուն-թանգարանը բացել է իր դռները այցելուների առջև։ Վան Գոգի զբաղեցրած սենյակը կահավորված է XIX դարավերջի կահույքով, դրված են նկարչի նկարակալը, վրձիններ, ներկեր, մի խոսքով՝ այնպիսի տեսք է տրվել բնակարանին, ինչպիսին պետք է որ ունենար Վան Գոգի իջևանելու ժամանակ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 "Van Gogh in Drenthe, The Netherlands" Van Gogh Route Retrieved 21 December 2019.
  2. "Van Gogh's verblijf in Drenthe" Արխիվացված 2019-12-26 Wayback Machine Van Gogh Huis Drenthe. Retrieved 20 December 2019.
  3. 3,0 3,1 "Van Gogh Huis Drenthe" Արխիվացված 2021-05-16 Wayback Machine Van Gogh Huis Drenthe. Retrieved 20 December 2019.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վան Գոգի տուն-թանգարան (Դրենթե)» հոդվածին։