Վալերի Պոպով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Պոպով
Ծնվել էօգոստոսի 29 (սեպտեմբերի 11), 1910
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ-Պետերբուրգի պետական կինոյի և հեռուստատեսության համալսարան
Մասնագիտությունճարտարագետ, հնչյունային օպերատոր և գյուտարար
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան
Ստալինյան մրցանակ և ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Վալերի Պոպով (ռուս.՝ Вале́рий Ива́нович Попо́в, օգոստոսի 29 (սեպտեմբերի 11), 1910 - անհայտ), խորհրդային հնչյունային օպերատոր։ ՌՍՖՍՀ մշակույթի վաստակավոր աշխատակից (1969 թվական)[1], երրորդ աստիճանի Ստալինյան մրցանակի դափնեկիր (1950 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերի Պոպովը ծնվել է 1910 թվականի օգոստոսի 29-ին, Օրյոլում։

1935 թվականին ավարտել է Լենինգրադի կինոյի և հեռուստատեսության պետական ինստիտուտը։ 1933-1935 թվականներին աշխատել է Լենինգրադի կինոյի և հեռուստատեսության պետական ինստիտուտում, որպես ինժեներ-լաբորանտ։

1935-1948 թվականներին աշխատել է որպես հնչյունային օպերատոր և տեխնիկական ղեկավար «Բելգոսկինո», «Մոսֆիլմ» և «Ղազախֆիլմ» ստուդիաների հնչունաարտադրամասերում։

1943 թվականից աշխատում է «Մոսֆիլմ» կինոստուդիայում որպես հնչյունային օպերատոր։ Կինեմատոգրաֆիայի ոլորտում մի շարք հայտնագործությունների և կատարելագործումների հեղինակ է։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1940 թվական` Լուսավոր ճանապարհը (Ն. Տիմարցևի հետ)
  • 1942 թվական` Կոտովսկի
  • 1945 թվական` Անմեղ մեղավորները
  • 1947 թվական` Ասք Սիբիր երկրի մասին
  • 1948 թվական` Ստալինգրադի ճակատամարտ
  • 1950 թվական` Գաղտնի առաքելություն
  • 1954 թվական` Հավատարիմ ընկերները
  • 1958 թվական` Արշավանք երեք ծովից անդին (Բ. Բխարուչի հետ)
  • 1959 թվական` Չուղարկված նամակ
  • 1960 թվական` Հարություն
  • 1962 թվական` Հուսարական բալլադ
  • 1966 թվական` Զգուշացիր ավտոմեքենայից

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան (14.04.1944 թվական, 06.03.1950 թվական)
  • Երրորդ աստիճանի Ստալինյան մրցանակ (1950 թվական)` հնչունավորման նոր մեթոդի մշակման և ներդրման համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кинословарь в 2-х томах, М., «Советская энциклопедия», 1966—1970.