Վազգեն Մինասյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վազգեն Մինասյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1940 (84 տարեկան) Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | ֆլեյտահար, մանկավարժ և հասարակական գործիչ |
Աշխատավայր | Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ և Հայկական պետական մանկավարժական համալսարան |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա (1966) |
Վազգեն Հարությունի Մինասյան (մարտի 24, 1940, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆլեյտահար, մանկավարժ, հասարակական գործիչ։ Հոգեբան-մանկավարժական գիտությունների համահայկական ակադեմիայի ակադեմիկոս։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վազգեն Մինասյանը ծնվել է 1940 թվականի մարտի 24-ին Լենինականում։ 1966 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի ֆլեյտայի բաժինը (Հ. Ղասաբյանի դասարան)։ 1960-1967 թվականներին եղել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնի նվագախմբի, 1964-1986 թվականներին՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի ֆլեյտահար։ 1976 թվականին սկսել է դասավանդել ՀՊՄՀ-ում (2004 թվականից՝ դոցենտ[1]): 2002 թվականին դարձել է «Կարին» հայրենակցական միության նախագահ։ 2007 թվականից Երևանի պետական կոնսերվատորիայում վարել է «Երաժշտական զրուցակից» համերգաշարը։
Հեղինակել է մի շարք ուսումամեթոդական ձեռնարկներ, ժողովածուներ և փոխադրություններ («Փոխադրումեր և մշակումներ շվիի համար. մեթոդական ցուցումներով», 2004, ևն)։
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականին արժանացել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |