Ստոմակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
18-րդ դարի կեսերին պատրաստված` ոսկով ասեղնագործված V-աձև ստոմակ

Ստոմակ (անգլ.՝ stomacher՝ «որովայն»), զարդարուն ներդիր՝ իրանակալի համար, եվրոպական կանացի զգեստի մի մաս, առավելապես՝ 17-18-րդ դարերում։ Ստոմակները ավելի բնորոշ են «Նրբակիրթ դարաշրջանի» նորաձևությանը, բայց հանդիպել են և՛ ավելի վաղ, և՛ հետագայում` ընդհուպ մինչև 20-րդ դար

16-17-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր ժամանակաշրջանի եվրոպական զգեստները ձևվածքով բարդ էին՝ բազմաշերտ էին և կազմված էին բազմաթիվ առանձին տարրերից։ 16-17-րդ դարերում ձևավորվում է զգեստի տեսակ՝ կրծկալի արտահայտված կոնաձևությամբ, որը ներքևի հատվածում նեղանում էր, մինչդեռ հագուստի վերին մասը, այսինքն՝ իրանակալը, պետք է լիներ ամուր և կազմեր հարթ մակերես։ Երբեմն դրա համար օգտագործում էին մետաղյա սեղմիրաններ[1], բայց ավելի հաճախ`ամուր կտորի մի քանի շերտեր։ Երբեմն (սակայն այդ ժամանակահատվածի համար դեռ պարտադիր չէր) կրծկալին ամրացվում էր զարդարուն և միաժամանակ լրացուցիչ տեսք հաղորդող աստառ՝ ստոմակ ։ Գունային երնագներով և զարդարանքով 16-17-րդ դարերի ստոմակները համապատասխանում էին բարոկկո ոճին՝ առավելապես մուգ և վառ գույներով (սև, կարմիր, մուգ կարմրագույն) և ոսկյա, արծաթյա ձեռագործության առատությամբ։

Ռոկոկոյի դարաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

18-րդ դարի առաջին կեսին համաեվրոպական նորաձևություն է մտնում այսպես կոչված ֆրանսիական ոճով զգեստը[2]. այն իրենից ներկայացնում էր չկոճկվող զգեստ (փեշերն իրար վրա եկող),առջևից` կրծկալի և կիսաշրջազգեստի վրա արված կտրվածքներով։ V-աձև կամ կլորացված U-աձև ստոմակը այդպիսի ոճի զգեստի պարտադիր բաղկացուցիչ մասն էր կազմում, ինչի շնորհիվ պատկերների մեծամասնությունը և պահպանված ստոմակների օրինակները վերագրում են 18-րդ դարին։

Ստոմակները զգեստին ամրացվում էին տարբեր եղանակներով՝ հետևի կողմից ճարմանդներով և կոճակներով, թեթև օղակների վրա, քորոցների օգնությամբ,կապերով և այլն։

Քանի որ ստոմակը շարժական և անկախ տարր էր, այն կարելի էր զուգորդել տարբեր զգեստներով, ինչը թույլ էր տալիս բազմազան դարձնել սեփական զգեստապահարանը։ Սակայն, այն պատճառով, որ ստոմակը ամեն անգամ հարկավոր էր նորից ամրացնել կրծկալին, կնոջ յուրաքանչյուր զգեստափոխումը շատ ժամանակ էր խլում և առանց կողմնակի օգնության հնարավոր չէր։

18-րդ դարում ստոմակները պատրաստում էին զգեստի գույնին համապատասխան՝ հիմնականում նուրբ պաստելային գուներանգներով և համապատասխանեցնում էին զգեստի մնացած տարրերի գուներանգի հետ, հատկապես հայտնի էր վառ ծաղկային ասեղնագործությունը։

18-րդ դարի նորաձևության ամենատարածված լուծումները հետևյալն էին.

  • ստոմակներ՝ ասեղնագործված արծաթյա, ոսկյա թելերով
  • ստոմակներ` զիգզագաձև երիզապնդումով
  • ստոմակներ` պատրաստված իրար հերթափոխող ժանյակի շերտակտորներից
  • ստոմակներ` զարդարված ժապավենակապերի շարքերով (ֆր.՝ echelle`աստիճաններ)։

Եթե զգեստի կրծկալը և ստոմակը միաերանգ էին, ձևվածքներով առատ չէին, որպես զարդարանք գործածում էին բրոշներ. որպես կանոն՝ ժապավենակապերի ձևով կամ կախազարդերով (այսպես կոչված` Սեվինյեի բրոշներ[3]

Սեվինյեի բրոշ

Հաճախ բրոշները, ինչպես նաև ժապավենակապերը, տեղադրված էին շարքերով՝ ըստ չափի նվազման՝ ընդգծելով կրծկալի V-աձև ձևը ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Журнал "Родина": Искривление стана». archive.is. 2013 թ․ հունվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 4-ին.
  2. Watteau et la robe à française
  3. Афоризмы Мари де Рабютен-Шанталь де Севинье

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]