Ստեղծագործություն և փոխակերպում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մարդու համար ստեղծագործությունը ինքնաարտահայտման, չիրականացված երազանքների ու ձգտումների իրականացման միջոց է։ Դա մի գործընթաց է, որը չունի վերջ։ Այդ գործընթացում մարդը գիտակցորեն և ենթագիտակցորեն փոխակերպում է իր «Ես»–ը, իր անձնային փորձը՝ ձգտելով հասնել իր «Ես» կոնցեպցիային և ամբողջականության։

Ստեղծագործության էությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծագործել, նշանակում է սեփական հոգու դարբնոցում կոփել ձևեր, որոնք կարժևորեն մարդու կյանքը։ Յուրաքանչյուր իսկական արվեստագետ, երբեմն ինքն էլ չգիտակցելով, ստեղծում ու արտահայտում է իր ժողովրդի գիտակցությունը։ Նա չի ձգտում բարոյախոս լինել, այլ ուշադիր ունկնդրում է ինքն իրեն և բացահայտում իր երևակայության մեջ ծնված պատկերներն ու կերպարները։ Այդ խորհրդանշաններից հետագայում բյուրեղանում է հասարակության բարոյական ու գեղագիտական կառուցվածքը։ Ստեղծագործությունը ոչ միայն պատանեկան անմեղ տարերք է, այլ նաև հասուն անձի ձգտում է շարունակելու իր կյանքը մահվանից հետո։ Այն մարդկային այնպիսի դրսևորում է, որի միջոցով իրականանում է անձի ազդեցությունը աշխարհի վրա, այն կապված է մարդու ակտիվության հետ։

Ստեղծագործությունը նման է ազատության. մեկ անգամ փորձելով, այլևս հնարավոր չէ առանց դրա ապրել։ Դա տրանսֆորմացնող, ապաքինող գործընթաց է։
- Կարլ Ռոջերս
Կարլ Ռոջերս (1902-1987) Հոգեբան

Ցանկացած տեսակի ստեղծագործության մեջ մարդ ներդնում է իրեն, իր մտքերը, զգացմունքները, ցանկություններն ու երազանքները, իր հավատն ու խանդավառությունը[1]։

Հնարավորությունները օգտագործում են պահանջում և դադարում են պահանջել միայն այն դեպքում, երբ նրանք բավարար և ամբողջական են օգտագործվում։
- Մասլոու

Ստեղծագործությունը անձի համար ինքնաարտահայտման, չիրականացված երազանքների ու ձգտումների իրականացման միջոց է։ Մասլոուն նաև նշում է, որ սիրո մեծ զգացումից, արվեստի ստեղծագործությունից, բնության գեղեցկության ապրումներից կարող են առաջանալ «պիկ ապրումներ»։ Յուրաքանչյուր պիկ ապրում կարող է հասկացվել որպես գործողությունների ամբողջություն կամ գեշտալտի ավարտում, որպես կատար սիս, կուլմինացիա, ավարտ, դատարկություն։ Գրողները այն նկարագրել են որպես էքստազի պահեր, կրոնական մարդիկ՝ որպես խորը միստիկական ապրում։

Ինքնաարտահայտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաարտահայտումը սեփական ներուժի զարգացման անընդհատ գործընթաց է։ Դա նշանակում է օգտագործել սեփական ընդունակություններն ու գիտակցությունը և աշխատանքը՝ այդ ամենը լավ կատարելու համար։ Մեծ տաղանդը կամ խոհեմությունը նույնը չէ, ինչ ինքնաարտահայտումը։ Ինքնաարտահայտումն իր չէ, որը կարելի է ունենալ կամ չունենալ։ Դա գործընթաց է, որը չունի վերջ։ Դա ապրելու միջոց է, աշխատանք և հարաբերություն աշխարհի հետ, այլ ոչ թե միայնակ ձեռքբերում[2]։

Ստեղծագործականության հիմնական աղբյուրը դրսևորվում է այնպես, ինչպես հոգեթերապիայի վերականգնող ուժը, մարդու ձգտումը ինքնաիրականացնել իրեն, դառնալ այն, ինչի ներքին հնարավորու թյունները կան իր մեջ
- Կ. Ռոջերս

։

Մարդիկ ազատ ինքնաարտահայտվելու քաղց են զգում, որովհետև ստեղծագործությունը նման է ազատության, մեկ անգամ փորձելով, այլևս հնարավոր չէ առանց դրա ապրել, դա տրանսֆորմացնող, ապրաքի նեղ գործընթաց է։ Ըստ Նոյմանի՝

Գեղարվեստական ստեղծագործությունը ինչ–որ վեհանձնային բան է, դա իր է, ոչ թե մարդ, նշանակում է՝ այն չի կարելի գնահատել անձնային չափանիշներով։
- Նոյման

Ստեղծագործությունը արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստի իսկական ստեղծագործության առանձնահատուկ նշանակությունն այն է, որ նա դուրս է եկել անձնային սահմանափակումներից և դարձել անգամ իր սեփական ստեղծողի անձնային ազդեցության համար անհասանելի։ Գեղարվեստական ստեղծագործության վայելումը հասնում է իր կուլմինացիոն կետին, երբ մենք համարյա շնչահեղձ ենք լինում լարվածությունից, երբ ինքնաբերաբար հոսում են կարեկցանքի և ցավակցության արցունքներ։ Այս բոլոր զգացումներից մենք խուսափում ենք կյանքում, բայց փնտրում՝ արվեստում[1]։

Գեղարվեստական ստեղծագործությունը անգիտակցականի դրսևորում է, որը պետք է հասկանալ և գիտակցել։
- Զ. Ֆրոյդ
Զիգմունդ Ֆրոյդ (1856-1939) Հոգեբան

Ֆրոյդը ստեղծագործությունը դիտում է որպես սեռական հակումերի սուբլիմացիայի անգիտակցական գործընթաց։ Ֆրոյդը համոզված է, որ արվեստագետը ձգտում է իր ներաշխարհի առավել լրիվ իրագործման, նա ավելի ազատ է արտաքին սահմանափակում ներից, հենց այդ պատճառով էլ՝ նման երեխայի։

Արվեստագետը սովորական մահկանացուից տարբերվում է ներքին հակումների ուժգնությամբ, որոնք իրականության ազդեցության տակ արտամղվում են գիտակցությունից։ Հենց դա է պատճառը, որ նա, ինչպես նևրոտիկը, դիմում է ֆանտազիաների, երազների օգնությանը, որպեսզի գո նե այդտեղ գտնի իր՝ չբավարարված ցանկությունների իրագործումը։ Բայց ի տարբերություն նևրոտիկի, արվեստագետը, շնորհիվ իր բարձր զարգացման հասած սուբլիմացիայի, իր ներքին և ցածրակարգ հակումները տեղափոխում է գեղարվեստական գործունեության ոլորտը և կապ ստեղծում իր երևակայական աշխարհի և իրականության միջև, իսկ գեղարվեստական ստեղծագործության ազդեցությունը ունկնդրի կամ ընթերցողի վրա, կապված է նրա մոտ համանման հոգեկան լարվածությունից ազատվելու հետ։ Լիբիդոյի սուբլիմացիայի գործընթացը վերաբերում է ոչ մի այն արվեստագետին, այլ ընդհանրապես բոլոր մարդկանց[3]։

Անձի փոխակերպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձի փոխակերպման հոգեբանական վերլուծությունը պետք է սկսել հոգեբանական այն իրականությունից, որում առավել վառ է դրսևորվում տվյալ երևույթը։ Դա կարող է պայմանավորված լինել էքստրեմալ, գերօրդինար իրավիճակով։ Անձը ինտենսիվ փոփոխություններ ապրում է հենց նման իրավիճակներում, երբ մարդու գոյատևումը դուրս է գալիս առօրյայի սահմաններից՝ ստանալով անոմալի, ողբերգականի երանգներ (տրանսօրդինար գոյատևում)։ Տրանսօրդինար գոյատևումը ոչ միայն փոխակերպում է մարդու անձը, այլ նաև, ոչ հազվադեպ, նրա մոտ ձևավորվում է ապաքինվածի համախտանիշ, այսինքն՝ հետտրավմատիկ սթրեսային համախտանիշ։ Տրանսֆորմացիան նշանակում է մի դեպքում փոխակերպում, մյուս դեպքում փոփոխական էներգիայի բարձրացում կամ իջեցում։

Փոխակերպման ժամանակ իրականանում է անձի հոգեկան աշխատանքը՝ հոգեկան նախնական բովանդակությունը փոխակերպելով այլ բովանդակության։ «Փոխակերպում» հասկացությունն ներառում է ինչպես փոխակերպման գործընթացները, այդպես էլ նրա արդյունքը։ Փոխակերպումն ունի նաև ժամանակային բնութագրիչ. այն իրականանում է ժամանակի մեջ և ժամանակային բովանդակությունների հետ։ Փոխակերպման աշխատանքի գործընթացում տեղի է ունենում որոշակի պոտենցիալ ֆենոմենի ակտուալիզացիա՝ չգիտակցված հոգեբանական բովանդակությունից անցում դեպի գիտակցված հոգեվիճակի, խորքային ուժերի և ռեսուրսների արթնացում։ Այն անձի կայացման կենդանի և չընդհատվող, պարուրաձև ընթացող գործընթաց է, որի տարբեր ճյուղերն անխզելիորեն կապված են միմյանց հետ։ Այն նման է «պտտվող անիվի»։ Հոգեկան բովանդակութունը խորքերից վեր է բարձրանում, ապա կրկին իջնում ներքև, բայց արդեն հարստացված իրականության նոր բովանդակությամբ[4]։

Փոխակերպումը ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ է այն դիտել որպես վերածնող գործընթաց, որի ժամանակ իրականանում է անձի հոգեկան աշխատանքը՝ նախնական բովանդակության փոխակերպումը տրանսֆորմացված բովանդակության։ Մարդը փոխակերպման ժամանակ ոչ միայն վերադառնում է իր հիմնախնդիրների սկզբնաղբյուրներին, այլ նաև դիմում է իր ներքին ուժերի և էներգիայի ակունքներին, որպեսզի, հենվելով նրանց վրա, սկսի նոր բարձրացումը։ Իջ ելով իր անձի խորքերը՝ մարդ գտնում է այնտեղ ամուր հիմքեր՝ նորացման և վերադարձի համար։ Գտնելով անձնական փորձի մեջ կենդանի շրջաններ՝ մարդը նորովի կառուցում է իրեն տրանսֆորմացիայի գործընթացում։ Փոխակերպման հոգեկան աշխատանքի գործընթացում հոգեկան բովանդակությունը ենթարկվում է փոխակերպումների, որի արդյունքը նորաստեղծ բովանդակությունն է՝ տրանսֆորմերը։ Մարդը և՛ գիտակցորեն, և՛ ենթագիտակցորեն փոխակերպում է իր «Ես»–ը, անձնային փորձը, դրանով իսկ ձգտելով հասնել հոգեկան և ֆիզիոլոգիական ուժերի, իր «Ես » կոնցեպցիայի ամբողջականությանն ու միասնությանը։ Ոչ միայն արտակարգ պայմանները, այլ նաև մեր ամենօրյա կյանքն իր մեջ ունի բազմաթիվ կոնֆլիկտային և մարդու հոգեկանը խաթարող իրավիճակներ, որոնց պատճառով տեղի են ունենում անձի, նրան հուզող ապրումների փոխակերպում[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Гуманистическая и трансперсональная психология», сост. К.В.Сельченок, Минск, Москва 2000 г.,с.25–37
  2. Маслоу А. «По направлению к психологии бытия», Санкт – Петербург 2002 г.,с.29–52
  3. Фрейд З. «Художник и фантазирование», Москва 1995 г.,с.21–33
  4. Юнг К.Г.,Нойманн Э.«Психоанализ и искусство», Москва 1996 г.,с.42–59
  5. Магомед –Эминов М.Ш. «Трансформация личности», Москва 1998г.,с.34–49
  6. Քարդումյան Լիլիթ (2016) Ստեղծագործություն և փոխակերպում. Գիտական հոդվածների ժողովածու.