Սվեն-Օլոֆ Վալդոֆֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սվեն-Օլոֆ Վալդոֆֆ
Ծնվել էմայիսի 2, 1929(1929-05-02)
ԾննդավայրԱսկերսունդ համայնք, Էրեբրու, Շվեդիա[1]
Մահացել էհունիսի 7, 2011(2011-06-07)[2] (82 տարեկան)
Մահվան վայրԳյոթեբորգ համայնք, Վեստրա Գյոթալանդ, Շվեդիա[3]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր, երաժիշտ, երաժշտական պրոդյուսեր և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ
Ժանրերփոփ

Սվեն-Օլոֆ Վալդոֆֆ[4] (շվեդ.՝ Sven-Olof Walldoff, մայիսի 2, 1929, Լերբեկ, Էրեբրու, Շվեդիա - հունիսի 10, 2011, Գյոտեբորգ), շվեդ կոմպոզիտոր, դիրիժոր, դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1929 թվականի մայիսի 2-ին Լլերբեկկ գյուղում (շվեդ.՝ Lerbäck), Ասքերսունդ քաղաքի մոտ (շվեդ.՝ Askersund) կենտրոնական Շվեդիայում։ 1950-ականների կեսերին սկսեց պրոֆեսիոնալ կերպով զբաղվել երաժշտությամբ, այդ ժամանակահատվածում խաղացել է ֆիլմերում որոշ էպիզոդային դերերում։ Հետագայում կարողացավ ստեղծել սեփական երգչախումբը(Sven-Olof Walldoffs Orkester), որով մտնում էր հայտնի շվեդ արտիստների շարքերը, ներառելով խմբում Բրիթ Բորգին, Լենա Անդերսոնին և այն ժամանակ դեռ երիտասարդ Ագնետա Ֆելթսկոգին[5][6]։

1960-ականների սկզբում գրել է երգեր ֆիլմերի համար[5]։ 1969 թվականին Någon att älska ֆիլմի (որը նաև հայտնի է Inga II և The Seduction of Inga անվանումներով) երաժշտության վրա աշխատելիս, Վալդոֆֆը համագործակցել է Բյորն Ուլվեուսի և Բեննի Անդերսենի հետ։ Եվ չնայած Բյորնի և Բեննի առաջին աշխատանք «She's My Kind of Girl»-ը (երգի սաունդթրեք է դարձած և հետագայում հրապարակված որպես դուետի սինգլ), սկզբում ոչ այնքան հաջողված էր թվում, սակայն դա չխանգարեց Վալդոֆֆի համագործակցությանը նրանց հետ. նա մասնակցություն է ունեցել։ Եվ երբ երկու տարի անց Անդերսսոնին և Ուլվեուսին օգնություն էր հարկավորRing Ring ալբոմի թողարկման համար, օգնության հասավ հենց նույն Վալդոֆֆը։ Ուստի տարօրինակ չէ, որ երբ 1974 թվականի ապրիլի 6-ին ABBA խումբը «Waterloo» եգով Բրայթոնում հաղթանակ տարավ Եվրատեսիլ մրցույթում, երգչախուբը ղեկավարում էր հենց Սվեն-Օլոֆ Վալդոֆֆը։ Խմբի ելույթը չհիշվեց ամենավերջին հերթին շնորհիվ նրա, որ դիրիժորը «լի էր» Նապոլեոնով, երգի տեքստի բառերի ալլյուզիայով։

Սվեն-Օլոֆ Վալդոֆֆը մահացել է Գյոտեբորգում 83 տարեկանում, 2011 թվականի հունիսի 10-ին[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. IN MEMORIAM Sven-Olof Walldoff (շվեդերեն) — ISSN 1404-1170
  2. https://web.archive.org/web/20200815204710/https://eurovision.tv/story/sven-olof-walldoff-abba-conductor-passed-away
  3. http://www.musikindustrin.se/2011/06/16/in_memoriam_sven_olof_walldoff/
  4. Транслитерация по: Люк Крэмптон, Дейфид Риз Rock & Pop: Энциклопедия = DK Rock & Pop Year by Year. — М.: Росмэн, 2003. — С. 266. — ISBN 5-8451-1056-4
  5. 5,0 5,1 «Sven-Olof Walldoff Discography at Discogs» (անգլերեն). discogs — дискография Свена-Олофа Вальдоффа. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.
  6. 6,0 6,1 «ABBA-dirigent is dood» (հոլանդերեն) — информация на сайте eurosong.be. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.
  7. «Sven-Olof Walldoff, ABBA conductor, passed away» (անգլերեն). ESC — информация на сайте Евровидения. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 15-ին.