Սպիտակաձավար
Սպիտակաձավար, շատ մանր աղացած ցորենի ձավար, մասնիկների տրամագիծը` 0,25-ից - 0,75 մմ:
Պատրաստվում է կարծր (“T” պիտակով) և փափուկ (“M” պիտակով) ցորենից, կամ նրանց խառնուրդիից (“MТ” պիտակով):
Օգտագործվում է ապուրներում, շիլաներում, ձիթաբլիթներում, թխվածքաճաշերում, կոտլետներում, քաղցր ուտեստներում և այլն: Կաթնային մածուցիկ և ջրալի շիլաների, ձիթաբլիթների, թխվածքաճաշերի և կոտլետների համար օգտագործվում է «М» պիտակով սպիտակաձավարը, իսկ քաղցր ուտեստների և ապուրների համար ավելի նախընտրելի է «Т» պիտակով սպիտակաձավարը:
Սպիտակաձավարի շիլա [խմբագրել]
Լավ պատրաստված սպիտակաձավարի շիլան շատ համեղ և օգտակար ուտեստ է:
Այն պատրաստելու համար (3-4 բաժին) անհրաժեշտ է`
- կաթ – 5 բաժակ
- սպիտակաձավար – 1 բաժակ
Եռացող կաթի մեջ դանդաղ լցնել վարսակաձավարը ու եփել 10-15 րոպե` անընդհատ խառնելով: Այնուհետև, ցանկության դեպքում ավելացնել կարագ, աղ (կես թեյի գդալ) կամ շաքարավազ (մեկ ճաշի գդալ): Կարելի է նաև ավելացնել համեմունքներ` վանիլին, դարչին:
Թողնել շիլան 10-15 րոպե փակ կաթսայի մեջ: Խառնել և մատուցել:
Մատուցելուց առաջ, կարելի է զարդարել այն մրգերով, չրերով, մուրաբայի հատիկներով և այլն: