Սպիդբոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Սպիդբոլ»

Սպիդբոլ (անգլերեն՝ Speedball, ինչպես նաև Powerballing), կոկաինի բյուրեղային ձևի՝ կրեկի և հերոինի կամ մորֆինի խառնուրդ, որը գործածվում է մեկ ներարկիչով ներերակային ներարկման կամ ինհալիացիոն գոլորշու միջոցով[1]։ Այն գործածվում է նաև տարբեր ներարկիչներով յուրաքանչյուր թմրամիջոցը առանձին ներարկելու միջոցով։ Սպիդբոլի նախնական տարբերակը իրենից ներկայացնում էր կոկաինի հիդրոքլորիդի և մորֆինի սուլֆատի խառնուրդ[2]։

Տերմինը կարող է կիրառվել նաև դեղագործական օփիոիդների՝ բենզոդիազեպինների կամ բարբիտուրատների և ամֆետամինի ածանցյալների համատեղ գործածման նկատմամբ։ Թմրամիջոցների այս խառնուրդը կարող է հանգեցնել չափազանց ուժեղ կախվածության և զրկանքի (ժուժկալման, աբստինենտային) համախտանիշի առաջացման։ Սպիդբոլի գործածումը հանդիսանում է բազմաթմրամոլության (պոլինարկոմանիա) տեսակ՝ «Հոգեկան և վարքային խանգարումներ թմրամիջոցների և այլ հոգեակտիվ նյութերի համակցված գործածման հետևանքով» (F19)[3]։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպիդբոլն առաջ է բերում հաճույք և էյֆորիա (բերկրաթմբիր), համակցում է երկու թմրամիջոցների էֆֆեկտները՝ առանց անհանգստության և անզգայացման զգացումների առաջացման։ Դրա գործածման դեպքում կրեկին բնորոշ կարճատև հաճույքին հաջորդող տրամադրության ֆոնի անկումը մեղմվում կամ բացառվում է հերոինի երկարատև ազդեցությամբ։ Սպիդբոլն մեծ վտանգ է ներկայացնում առողջության համար, քանի որ խաչաձևում է ափիոնատիպ թմրամիջոց հերոինի և հոգեխթանիչ կոկաինի ազդեցությունները։ Նմանատիպ համակցումը կարող է խիստ վտանգավոր հետևանքներ ունենալ սրտանոթային համակարգի համար, ինչպես նաև հանգեցնել շատ ուժեղ կախվածության և զրկանքի համախտանիշի առաջացման[4]։

Կոկաինի ազդեցությունը ավելի արագ է անցնում, քան հերոինինը, և վերջինիս առանձին ազդեցությունը կարող է հանգեցնել շնչառական անբավարարության։ Սպիդբոլի գերդոզավորման հետևանքով մահվան դեպքերի մեծ մասը ափիոնային գերդոզավորման հետևանքով մահվան դեպքերն են։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Healing Addiction: An Integrated Pharmacopsychosocial Approach to Treatment, Wiley-Interscience, 2007, p. 122
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
  3. http://www.who.int/substance_abuse/terminology/ICD10ClinicalDiagnosis.pdf
  4. Веселовская Н.В. Коваленко А.Е Наркотики. Свойства, Действие, Фармакокинетика, Метаболизм. Пособие для работников наркологических больниц, наркодиспанцеров, химико-токсилогических и судебно-химических лабораторий. — Москва: Триада-Х, 2000. — 196 с.