Դեյվիդ Փաքարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
13:37, 25 Մարտի 2024 տարբերակ, Տիրանա (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)


Դեյվիդ Փաքարդ (անգլ.՝ David Packard), ամերիկացի գործարար, Ուիլյամ Հևլեթի հետ համատեղ հիմնադրել է Hewlett - Packard ընկերությունը։ Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամ (1989)[1]:

Կենսագրություն

Դեյվիդ Փաքարդը ծնվել է Կոլորադոյի Պուեբլո քաղաքում (ԱՄՆ): 1936 թվականին Ստենֆորդի համալսարանում (Կալիֆորնիա նահանգ) բակալավրի աստիճան ստանալուց հետո աշխատանքի է անցնում General Electric ընկերությունում ՝ որպես ինժեներ ։ General Electric - ում աշխատելիս Դեյվիդը նույն սենյակում էր ապրում մեկ այլ ինժեների ՝ Ջոն Ֆլյուկի հետ, ով հետագայում ստեղծեց խոշոր ընկերություն, որը գոյություն ունի մինչ օրս ՝ Fluke Corporation[2]: Նրանք սենյակակիցներ էին և ընկերներ մնացին ողջ կյանքի ընթացքում[3]:

1938 թվականին նա վերադառնում է Կալիֆորնիա ՝ Պալո Ալտո ՝ ուսումը շարունակելու համալսարանում։ Հաջորդ տարի նա, արդեն որպես գիտությունների մագիստրոս, իր ընկերոջ և համակուրսեցի Ուիլյամ Հևլեթ հետ ստեղծեց գործընկերություն, որը կոչվում էր Հևլեթ-Փաքարդ ընկերություն՝ 538 դոլար , գրանցված կապիտալով:

Ընկերության առաջին արտադրանքը RC ձայնային հաճախականության գեներատորն էր, որը Հևլեթը նախագծել էր ուսման ընթացքում: Ընկերության ամբողջ արտադրությունն այն ժամանակ գտնվում էր Պալո Ալտոյի փոքրիկ ավտոտնակում։

Դեյվիդ Փաքարդը մնաց ընկերության անդամ մինչև 1947 թվականը, երբ այն վերածվեց կորպորացիայի: Այդ ժամանակ Փաքարդը դարձավ նրա նախագահը, իսկ 1964 թվականին նա ընտրվեց ընկերության խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն (գլխավոր գործադիր տնօրեն)։

Փաքարդը լքեց իր հիմնադրած ընկերությունը 1969 թվականին՝ նախագահ Նիքսոնի առաջին ժամկետում դառնալով պաշտպանության փոխնախարար: Գրեթե երեք տարի այս պաշտոնում ծառայելուց հետո։ Փաքարդը թոշակի անցավ 1971 թվականին և վերադարձավ Պալո Ալտո, որտեղ կրկին ընտրվեց Hewlett-Packard-ի խորհրդի նախագահ։

Մինչև իր մահը Դեյվիդ Փաքարդը ակտիվորեն աշխատում էր բազմաթիվ հասարակական և բիզնես կազմակերպություններում և կրթական հաստատություններում: Փաքարդը եղել է Հերբերտ Հուվերի բարեգործական հիմնադրամի, American Enterprise Institute (Ամերիկյան ձեռներեցության ինստիտուտ) և Հուվերի հասարակական կազմակերպության հովանավորը: Իր կնոջ հետ միասին նա հիմնել է բարեգործական հիմնադրամ, որը կոչվում է նրանց անուններով (David և Lucile Packard Foundation)։ 1975-1982 թվականներին եղել է Ամերիկա-խորհրդային առևտրատնտեսական խորհրդի գիտության և տեխնոլոգիաների կոմիտեի անդամ, իսկ 1983-1985 թվականներին՝ ամերիկա-ճապոնական հաշտեցման հանձնաժողովի նախագահ։ 1990-1992 թվականներին նաև եղել է գիտության և տեխնոլոգիաների Նախագահական խորհրդի անդամ։ ԱՄՆ-ի շատ համալսարաններ նրան շնորհել են պատվավոր դոկտորի կոչումներ։

Որդին՝ պրոֆեսոր Դեյվիդ Վուդլի Փաքարդը, զբաղվում էր դասական լեզուների ուսումնասիրությամբ և համակարգչային մեթոդների կիրառմամբ հնագույն արձանագրությունները վերծանելու համար։

Ծանոթագրություն

  1. «APS Member History». Արխիվացված է օրիգինալից 2022-02-18-ին. Վերցված է 2022-03-14-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «John M. Fluke — UWEE». Արխիվացված է օրիգինալից 2010-12-15-ին. Վերցված է 2010-12-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «HistoryLink.org- the Free Online Encyclopedia of Washington State History». Արխիվացված է օրիգինալից 2011-11-05-ին. Վերցված է 2010-12-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Հղումներ