Shakira: Bzrp Music Sessions, Vol. 53

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
10:09, 12 Մարտի 2024 տարբերակ, Արևիկ Ոսկանյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
«Shakira: Bzrp Music Sessions, Vol. 53»
Bizarrap-ի և Շակիրայի սինգլը
Թողարկված11 հունվարի 2023
ՖորմատԵրաժշտության ներբեռնում և երաժշտական սթրիմինգ
Ժանրէլեկտրոփոփ[1], EDM[2]
Տևողություն3:33
ՊրոդյուսերBizarrap

«Shakira: Bzrp Music Sessions, Vol. 53» (հայտնի նաև որպես «Out of Your League» (անգլերեն) և «Pa' Tipos Como Tú» (իսպաներեն)[Ն 1], արգենտինացի դիջեյ Bizarrap-ի և կոլումբիացի երգչուհի Շակիրայի երգը։ Այն թողարկվել է 2023 թվականի հունվարի 11-ին Dale Play Records լեյբլում, նույն օրը Bizarrap-ի յութուբյան ալիքում հրապարակվել է նրա հանրահայտ Bzrp Music Sessions շարքի մաս կազմող երաժշտական տեսահոլովակը։

Լինելով Շակիրայի նախկին ամուսնու՝ ֆուտբոլիստ Ժերար Պիկեի դեմ ուղղված դիսս-թրեք, ինչպես նաև կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնման կոչ[11]՝ երգը, ինչպես հաղորդվում է, որ «պայթեցրել է համացանցը»[12]՝ գերազանցելով տարբեր ռեկորդներ Լատինական երգի հանդիսատեսի և ունկնդիրների քանակով, ինչպես նաև զգալի ազդեցություն ունենալով տեքստում նշված ապրանքանիշերի շուկայի վրա ։ Երգը դարձել է թիվ մեկ երգը 16 երկրներում, ինչպես նաև ընդգրկվել է Billboard Hot Latin Songs-ում։ Սա Bizarrap-ի առաջին սինգլն էր և Շակիրայի հինգերորդ սինգլը, որն ընդգրկվել է ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթի հիթերի առաջին տասնյակում, առաջինը՝ «Beautiful Liar»-ից հետո (2007)։ Երգը բարձր գնահատականների է արժանացել հիշարժան հնչողության և խոսքերի, ինչպես նաև Շակիրայի ձայնի նոր հնչողության ստեղծման գործում Bizarrap-ի ներդրման համար։ Latin Grammy Awards մրցանակաբաշխության ժամանակ երգը արժանացել է «Տարվա երգ» և «Լավագույն փոփ երգ» մրցանակների[13]։

Պատմություն

Առաջին անգամ լուրեր այն մասին, որ Շակիրան կարող է դառնալ Bzrp Music Sessions-ի հաջորդ հյուրը, հայտնվել են 2022 թվականի օգոստոսին, երբ նա շնորհավորել է Bizarrap-ին ծննդյան օրվա առթիվ սոցիալական ցանցերում[14]: Համագործակցությունը հաստատվել է Bizarrap-ի կողմից սոցիալական ցանցերում 2023 թվականի հունվարի 10-ին[15][16]։ Չնայած լուրերին, Rolling Stone-ը գրել է, թե Բիզարապի երկրպագուները չեն հավատացել, որ Շակիրան աշխատում է նրա հետ[17]։

Շակիրան և Ժերար Պիկեն ծանոթացել են 2010 թվականին, պաշտոնապես սկսել են հարաբերությունները 2011 թվականին, ունեցել են երկու որդի։ Նրանք բաժանվել են 2022 թվականին[18]։ 2021 թվականին Իսպանիայի իշխանությունները մեղադրանքներ են առաջադրել Շակիրայի դեմ՝ պնդելով, որ նա պետք է եկամտահարկ վճարեր Իսպանիայում 2012-2014 թվականներին, քանի որ նա հարաբերությունների մեջ էր Պիկեի հետ և ապրում էր Բարսելոնայում, չնայած պնդում է, թե դա այդպես չի եղել[18][19][20]։

2022 թվականի հոկտեմբերին Շակիրան թողարկել է «Monotonía» երգը, որը նվիրված է Պիկեի հետ հարաբերությունների խզմանը[21]։ Նրա «Te Felicito» սինգլը, որը ձայնագրվել է 2022 թվականի ապրիլին պուերտոռիկացի երգիչ Ռաուվ Ալեխանդրոյի հետ, գրվել է 2021 թվականին և թողարկվել մինչև բաժանման մասին հայտարարությունը. նշվում է, որ այդ երգը նույնպես նվիրված է եղել նրանց բաժանմանը[22][23]։

Արձագանքներ

Քննադատները երգի վերաբերյալ իրենց ակնարկներում բարձր են գնահատել տեքստը և գովել են Շակիրային ու Բիզարապին ընդհանուր կոմպոզիցիայի համար, մասնավորապես նրա համար, որ Շակիրան նոր տեղ է գրավել ժամանակակից երաժշտության մեջ: Մի քանի ակնարկներ նշում էին երգի արձագանքը հանդիսատեսի կողմից, որը հիմնականում աջակցում էր Շակիրային և երգի միջոցով Պիկեից վրեժ լուծելու նրա որոշմանը[24][12][25][11][26][27][28]։

Նշումներ

  1. «Shakira: Bzrp Music Sessions, Vol. 53» երգը հայտնի է նաև ագլերեն «Out of Your League» և իսպաներեն «Pa' Tipos Como Tú» վերնագրերով[3][4][5][6][7][8][9][10]։

Ծանոթագրություններ

  1. Flores, Griselda (11 January 2023). «Shakira Takes Aim at Her Ex Gerard Piqué in 'BZRP Music Sessions #53': 'You Thought You Hurt Me But You Made Me Stronger'». Billboard. Արխիվացված օրիգինալից 12 January 2023-ին. Վերցված է 11 January 2023-ին.
  2. Breihan, Tom (February 6, 2023). «The Number Ones: Shakira's "Hips Don't Lie" (Feat. Wyclef Jean)». Stereogum. Արխիվացված օրիգինալից 6 February 2023-ին. Վերցված է February 6, 2023-ին.
  3. «Shakira diss track breaks Latin YouTube viewing records». BBC News. 2023-01-13. Արխիվացված օրիգինալից 20 January 2023-ին. Վերցված է 2023-01-21-ին.
  4. «Shakira's "Out of Your League" mocks ex, rocks YouTube». CBS News. Արխիվացված օրիգինալից 26 January 2023-ին. Վերցված է 2023-01-24-ին.
  5. Suciu, Peter. «Colombian Pop Star Shakira Proves She Is 'Out Of Your League' As Video Breaks YouTube Record». Forbes. Արխիվացված օրիգինալից 21 January 2023-ին. Վերցված է 2023-01-24-ին.
  6. Tong, Alfred (2023-01-18). «What a Casio watch has to do with Shakira and Gerard Piqué's break up». British GQ. Արխիվացված օրիգինալից 23 January 2023-ին. Վերցված է 2023-01-24-ին.
  7. «Shakira and Miley: Writing a perfect break-up song». BBC News. 2023-01-20. Արխիվացված օրիգինալից 21 January 2023-ին. Վերցված է 2023-01-21-ին.
  8. «this one». MSN. Արխիվացված օրիգինալից 25 January 2023-ին. Վերցված է 4 February 2023-ին.
  9. «Shakira y Bizarrap, ¿por qué dicen que "Pa tipos como tú" es un plagio?». Արխիվացված օրիգինալից 4 February 2023-ին. Վերցված է 4 February 2023-ին.
  10. Pa' tipos como tú, estadio entero canta frase de Shakira a Piqué
  11. 11,0 11,1 Flores, Griselda (12 January 2023). «'What a Queen': Artists React to Shakira's Hard-Hitting Bizarrap Music Session». Billboard. Արխիվացված օրիգինալից 12 January 2023-ին. Վերցված է 12 January 2023-ին.
  12. 12,0 12,1 Rober Mendick, David Millward (January 15, 2023). «Shakira breaks the internet with Gerard Pique revenge 'diss track'». The Telegraph. Արխիվացված օրիգինալից 16 January 2023-ին. Վերցված է January 16, 2023-ին.
  13. «Women Rule 2023 Latin Grammy Awards: Full Winners List». Billboard. Արխիվացված օրիգինալից 2023-11-23-ին. Վերցված է November 17, 2023-ին.
  14. Martínez, Carolina (30 August 2022). «¿Shakira estará en la sesión 53 de Bizarrap? Un cruce de tuits desasta los rumores de colaboración». Los 40 (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 10 January 2023-ին. Վերցված է 11 January 2023-ին.
  15. Garcia, Thania (10 January 2023). «Shakira to Be Featured in Argentine Producer Bizarrap's Popular 'Music Sessions'». Variety. Արխիվացված օրիգինալից 11 January 2023-ին. Վերցված է 11 January 2023-ին.
  16. Flores, Griselda (10 January 2023). «Shakira to Join Bizarrap for One of His Popular Music Sessions». Billboard. Արխիվացված օրիգինալից 10 January 2023-ին. Վերցված է 11 January 2023-ին.
  17. Lopez, Julyssa (11 January 2023). «Shakira Takes Aim at Gerard Piqué During BZRP Music Session». Rolling Stone. Արխիվացված օրիգինալից 12 January 2023-ին. Վերցված է 11 January 2023-ին.
  18. 18,0 18,1 «'Out of your league': Shakira song mocking ex Gerard Piqué breaks YouTube record». the Guardian (անգլերեն). 2023-01-13. Արխիվացված օրիգինալից 14 January 2023-ին. Վերցված է 2023-01-21-ին.
  19. Nolan, Emma (29 July 2021). «Shakira tax evasion charges explained as singer likely to face trial». Newsweek. Արխիվացված օրիգինալից 2021-11-02-ին. Վերցված է 2021-11-02-ին.
  20. Suciu, Peter. «Colombian Pop Star Shakira Proves She Is 'Out Of Your League' As Video Breaks YouTube Record». Forbes (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 21 January 2023-ին. Վերցված է 2023-01-21-ին.
  21. «Shakira diss track breaks Latin YouTube viewing records». BBC News (բրիտանական անգլերեն). 2023-01-13. Արխիվացված օրիգինալից 20 January 2023-ին. Վերցված է 2023-01-21-ին.
  22. https://www.youtube.com/watch?v=C6copOXBIGs Արխիվացված 18 Հունվար 2023 Wayback Machine Min 14
  23. Villa, Lucas (2023-01-20). «Shakira's Co-Writer Reveals How "BZRP Music Sessions #53" Came Together». Remezcla (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 21 January 2023-ին. Վերցված է 2023-01-21-ին.
  24. «Shakira Joins Bizarrap for New "Bzrp Music Session": Watch». Pitchfork. 12 January 2023. Արխիվացված օրիգինալից 14 January 2023-ին. Վերցված է 14 January 2023-ին.
  25. Jones, Sam (13 January 2023). «'Out of your league': Shakira song mocking ex Gerard Piqué breaks YouTube record». The Guardian. Արխիվացված օրիգինալից 13 January 2023-ին. Վերցված է 14 January 2023-ին.
  26. Exposito, Suzy (12 January 2023). «Who is Bizarrap and why is Shakira trashing her ex with him?». Los Angeles Times. Արխիվացված օրիգինալից 13 January 2023-ին. Վերցված է 13 January 2023-ին.
  27. Ximena N. Beltran Quan Kiu (18 January 2023). «Opinion: Shakira is reminding us about a universal truth». CNN. Արխիվացված օրիգինալից 19 January 2023-ին. Վերցված է January 19, 2023-ին.
  28. Cobo, Leila. «What Shakira Is Really Saying in Her New Song With Bizarrap». Billboard. Արխիվացված օրիգինալից 12 January 2023-ին. Վերցված է 13 January 2023-ին.

Արտաքին հղումներ