Սոֆյա Սամվելյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սամվելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սոֆյա Սամվելյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | հունիսի 1, 1927 Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայկական ԽՍՀ |
Մահացել է | հունիսի 20, 1982 (55 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր և դաշնակահարուհի |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Սոֆյա Վարդանի Սամվելյան (հունիսի 1, 1927, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 20, 1982, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր, դաշնակահարուհի, մանկավարժ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոֆյա Սամվելյանը ծնվել է 1927 թվականի հունիսի 1-ին Երևանում։ Սովորել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, ապա դաշնամուրի և կոմպոզիցիայի դասերի է հաճախել Երևանի պետական կոնսերվատորիային կից շնորհալի երեխաների հատուկ խմբակում։ 1951 թվականին ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան (Է. Միրզոյանի դասարան)։
1949-1959 թվականներին Սոֆյա Սամվելյանը դասավանդել է Երևանի պարարվեստի ուսումնարանում, 1951-1966 թվականներին զուգահեռաար նաև Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, 1963 թվականից՝ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում։
Գրել է նվագախմբային («Անտառային հեքիաթ», 1949 և այլն), գործիքային («Վարիացիա», 1948, «Պիես», 1949, «Մանկական պիես», 1954, «Վեց էտյուդներ», 1960, «Երկու պիես», 1963) երկեր, երգեր, ռոմանսներ (Աշոտ Գրաշու, Ա. Իսահակյանի, Սարմենի և ուրիշների խոսքերով), մշակել գուսանական և ժողովրդական երգեր։
«Սոլֆեջիո» ժողովածուի (1977) համահեղինակ է[1]։
Սոֆյա Սամվելյանը մահացել է 1982 թվականի հունիսի 20-ին Երևանում։ Թաղվել է Թոխմախի գերեզմանատանը[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |