Սուրբ Ստեփանոս վանք (Հին Փորադաշտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Սուրբ Ստեփանոս վանք (Հին Փորադաշտ)
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ճարտարապետություն
Կարգավիճակավերված
Ճարտարապ. ոճհայկական ճարտարապետություն

Սուրբ Ստեփանոս վանք, հայկական ավերված վանք, որը գտնվում էր Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ջուլֆայի շրջանում[1], Հին Փորադաշտ լքված գյուղից մոտավորապես 1.6 կմ հյուսիս-արևմուտք[1][2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքը կառուցվել է 1385 թվականին։ Ըստ արևելյան ճակատի դռան վերևում գտնվող խաչքարի հայերեն արձանագրության՝ այն վերանորոգվել է 1560 թվականին։ Ըստ այդ մուտքի մոտ տեղադրված արձանագրության այն կրկին վերանորոգվել է 1683 թվականին[2][3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանական համալիրը բաղկացած էր գլխավոր եկեղեցուց և 12-15 օժանդակ շինություններից, որոնք պարագծով պարսպապատված էին 6-8 մետր բարձրությամբ պարսպով։ Եկեղեցին թաղածածկ կառույց էր՝ մեկ գմբեթով և հնգանկյուն աբսիդով՝ երկու կողմերում ավանդատներով։ Եկեղեցու արևմտյան ճակատին և ներքին պատերին արվել են հայերեն արձանագրություններն[2][3]։

Ոչնչացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքը դեռ գոյություն ուներ 2001 թվականի հոկտեմբերի 7-ին, սակայն մինչև 2009 թվականի նոյեմբերի 11-ը վանքի հիմքը քանդվել էր, ինչը փաստագրված է Caucasus Heritage Watch-ի հետաքննությամբ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Khatchadourian, Lori; Smith, Adam T.; Ghulyan, Husik; Lindsay, Ian (2022). Silent Erasure: A Satellite Investigation of the Destruction of Armenian Heritage in Nakhchivan, Azerbaijan (PDF) (անգլերեն). Cornell Institute of Archaeology and Material Studies: Ithaca, NY. էջեր 234–237. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 24-ին.
  2. 2,0 2,1 2,2 Ayvazyan, Argam. Nakhijevani ISSH haykakan hushardzannery. Hamahavak tsutsak. Yerevan: Hayastan, 1986, p. 84.
  3. 3,0 3,1 Ayvazyan, Argam. The Historical Monuments of Nakhichevan. Transl. Krikor H. Maksoudian. Detroit: Wayne State University Press, 1990, p. 76.