Սուրբ Սանդուխտ եկեղեցի (Ստամբուլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Սանդուխտ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունRumelihisarı?
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Սանդուխտ եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Սարըյեր շրջանի Ռումելիհիսարը թաղամասում[1][2]։ 18-րդ դարի վերջում կառուցված փայտաշեն եկեղեցին ժամանակի ընթացքում խարխուլ վիճակում էր հայտնել։ Այն վերանորոգվեց 1816 թվականին և նույն թվականին էլ քանդվել։ Եկեղեցու հոգաբարձու Ջանիկ ամիրան աքսորվել է, իսկ հոգևորականները՝ բանտարկվել։

Ջանիկ ամիրայի կտակով եկեղեցին վերանորոգվել է 1856 թվականին։ 1972 թվականին եկեղեցին հրդեհվել է։ Պատրիարք Շնորհք Գալուստյանի նախաձեռնությամբ Սուրբ Սանդուխտը կրկին վերանորոգվեց և պաշտանմունքի համար բացվեց 1978 թվականին։

Եկեղեցին վերջին անգամ վերանորոգվել է 2003 թվականին և պաշտանմունքի համար բացվել ձեռամբ Մեսրոպ Բ Մութաֆյանի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Surp Santuht Ermeni Kilisesi - İstanbul Sarıyer Rumelihisarı». www.neredekal.com (թուրքերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 29-ին.
  2. «Kültür Envanteri - Surp Santuht Ermeni Kilisesi, Rumelihisarı». kulturenvanteri.com (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2024 թ․ փետրվարի 29-ին.