Սուրբ Նիկողայոս եկեղեցի (Սամսուն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Նիկողայոս եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՍամսուն
ՆվիրվածՍուրբ Նիկողայոս Զմյուռնացի
ԱնվանվածՍուրբ Նիկողայոս Զմյուռնացի
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Նիկողայոս եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Նիկողայոս եկեղեցի, 1840 թվականին կառուցված հայ առաքելական եկեղեցի եկեղեցի Թուրքիայի Սամսուն քաղաքում[1]։ Եկեղեցին 1936 թվականին քանդվել է թուրքական կառավարության կողմից և տեղը տարրական դպրոց է կառուցվել։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1840 թվականին (որոշ տեղեկություններով՝ 1849-ին) կառուցված Սուրբ Նիկողայոս եկեղեցին գտնվում էր Սելահիե շրջանում, որտեղ հայ ստվար բնակչություն էր ապրում մինչև հայոց ցեղասպանությունը։ Այն Սամսունի մարզի 49 հայկական եկեղեցիներից մեկն էր։ 1897 թվականին եկեղեցին դարձել է եպիսկոպոսական նստավայր։

Եկեղեցու կողքին կար Ներսեսյանի հայկական քոլեջ՝ կառուցված 1883 թվականին, որտեղ մինչև 1914 թվականը սովորում էին 298 աշակերտ։ Քոլեջում տպագրվել է «Դպրոց» ամսագիրը։ Նույն թաղամասում 1881 թվականին կառուցվել է հայկական թատրոն։

Եկեղեցին վնասվել է 1922 թվականի մայիսի 31-ից հունիսի 7-ին Սամսուն նավահանգստի ռմբակոծության ժամանակ։ Այնուհետև 1936 թվականին այն քանդվել է թուրքական կառավարության կողմից և նրա տեղում կառուցվել է տարրական դպրոց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Սամսուն – Ջանիկի Սուրբ Նիկողոս (Նիկողայոս) եկեղեցին». Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն (ամերիկյան անգլերեն). 2012 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2024 թ․ փետրվարի 28-ին.