Սուրբ Հակոբ վանք (Տևրիկ)
Սուրբ Հակոբ վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Սուրբ Հակոբ, Սեբաստիայի վիլայեթ Թուրքիա |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Սուրբ Հակոբ վանք, 11-րդ դարում կառուցված հայկական վանք Թուրքիայի Սեբաստիայի վիլայեթի Տևրիկի գավառի Սուրբ Հակոբ գյուղում[1]։ Թեև հայկական գյուղը այսօր գոյություն չունի, սակայն տեղի բնակիչներն այն վայրը, որտեղ գտնվում է վանքը, անվանում են Վենք (Venk)[2]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վանքի համալիրում ապրում էր 290 հայ։ Հայոց ցեղասպանությունից հետո այն լքվել է, որից բազմիցս տուժել է գանձ որոնողների կողմից։ Պատմական հուշարձանների նկատմամբ պատշաճ խնամքի բացակայությունը հանգեցրել է վանքի կիսավեր վիճակին։
Եկեղեցուն կից կար հայկական վարժարան[3]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Սեբաստիայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Armenian on web :: Sivas, Divriğ Ilçesi Güreşin (Venk) Köyü Aziz Hagop Ermeni Manastırı». team-aow.discuforum.info. Վերցված է 2024 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ719- 720