Սուրբ Կարապետ եկեղեցի (Սկյուտար)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Կարապետ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՍկյուտար և Ստամբուլի մարզ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Կարապետ եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Սկյուտար շրջանի Բաղլարբասի թաղամասում[1]։

1593 թվականի ձեռագրում հիշատակվում է, որ Սուրբ Կարապետ եկեղեցին արդեն կառուցված էր։ Ենթադրվում է, որ մզկիթների շինարարության համար վանեցի և մշեցի շինարարներ էին եկել Սկյուտար և նրանք էլ կառուցել են եկեղեցին։ Վանեցի Զաքարյա վարդապետի ջանքերով եկեղեցին վերանորոգվել է 1617 թվականին[2][3]։ Եկեղեցու երրորդ վերաշինությունը 1727 թվականին կատարել է արքունի ճարտարապետ կեսարացի Սարգիս Խալֆան՝ Հովհաննես Կոլոտ Բաղիշեցի պատրիարքի օրոք։

1838 թվականին Սուրբ Կարապետի արևելյան կողմում կառուցվել է ճեմարան-վարժարան, որն ուներ պարսպապատ մեծ այգի։ 1844 թվականին եկեղեցին վերանորոգվեց Աստվածատուր Բ Կոստանդնուպոլսեցի պատրիարքի շրջանում։ 1887 թվականին եկեղեցին ավերվել է հրդեհից, իսկ 1888 թվականին վերակառուցվել է Հարություն Վեհապետյան պատրիարքի օրոք։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին դիմացի կողմերից ունի բարձրադիր, երկու քարաշեն զանգակատներ։ Գավիթի վրա շինված է երկհարկանի վերնատուն։ Եկեղեցու առաջնամասում աջից և ձախից կան երկու մատուռներ։ Սուրբ Կարապետ եկեղեցու կողքը Հովհաննես Կոլոտ պատրիարքը բացել է Ստամբուլի առաջին դպրոցը։

Եկեղեցու վերջին վերանորոգումը եղել է 2006 թվականին։ Օծվել և պաշտանմունքի համար վերաբացվել է ձեռամբ Մեսրոպ Բ Մութաֆյանի։

Շենքը որպես առաջին աստիճանի քաղաքային պահպանվող տարածք գրանցվել է 1983 թվականի օգոստոսի 4-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kültür Envanteri - Surp Garabet Kilisesi, Bağlarbaşı». kulturenvanteri.com (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2024 թ․ մարտի 1-ին.
  2. «Surp Karabet Ermeni Kilisesi». www.uskudar.bel.tr (թուրքերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 1-ին.
  3. «Surp Garabed Ermeni Kilisesi». Tarihi İstanbul (թուրքերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 1-ին.