Սուրբ Խաչ եկեղեցի (Խանդո)
Սուրբ Խաչ եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Խանդո |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 19-րդ դար |
Հիմնադրված | 19-րդ դար |
17,69 մետր | |
Երկարություն | 11,63 մետր |
Լայնություն | 17,69 մետր |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Խաչ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Խաչ եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Սամցխե-Ջավախեթի մարզի Ախալքալաքի մունիցիպալիտետի Խանդո գյուղում, կառուցվել է 19-րդ դարում, 1856 թվականին։
Ըստ Վրաստանի հայոց թեմ և Իմերեթի թեմի 1839-1840 թվականների արխիվների կան հիշատակումներ այս եկեղեցու մասին։
1866 թվականին եկեղեցին եղել է փայտաշեն կառույց, իսկ 1885 թվականին՝ քրաշեն։ Եկեղեցու հարակից՝ հարավային կողմում կա գերեզմանատուն։
Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Խաչ եկեղեցին բազիլիկ կառույց է, որը կառուցմած է տուֆ տեսակի քարից, նրա չափերն են՝ 11.63 x 17.69 մետր։
Ունի մեկ մուտք, հարավային կողմում, մուտքի վերևի մասում կա արձանագրություն։
Շինարարության կապակցանյութ օգտագործվել է կիրը։
Եկեղեցին ունի նաև զանգակատուն, որը գտնվում է արևմտյան մասում՝ տանիքին։ Եկեղեցու խորանը գտնվում է արևելյան կաղմում։
1839-1870-ական թվականներին եկեղեցու հոգևոր կազմն է եղել՝ քահանա Տեր Վարդան Տեր-Ստեփանյանցը, դպիրներ Թորոս Կյուրեղյանը և Հարություն Խաչատրյանը, իսկ 1880-ական թվականներին՝ քահանա Խաչատուր Տեր-Վարդանյանը։
2006 թվականին եկեղեցին կիսավեր վիճակում էր, սակայն ծնունդով Խանդո գյուղից Արկադի և Համբարձում Թորոսյանների հովանավորչությամբ եկեղեցին վերակառուցվում է։
Եկեղեցին վերաօծվում է 2009 թվականի մայիսի 8-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ և Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդի և հոգևոր դասի մասնակցությամբ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Aleks_El_Dia. «ԽԱՆԴՈ - ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 7-ին.