Սուրբ Երից Մանկանց եկեղեցի (Սարըյեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Երից Մանկանց եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունՍարըյեր և Ստամբուլի մարզ
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Քարտեզ
Քարտեզ

Սուրբ Երից Մանկանց եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Սարըյեր շրջանի Բոյաջըքյոյ թաղամասում[1][2]։

Եկեղեցին 1840 թվականին կառուցվել է որպես փայտաշեն կառույց՝ Միսակ Ամիրա Միսակյանի նվիրատվությամբ և բացվել պաշտամունքի համար։ Եկեղեցին քարով և կրով վերակառուցվել է 1885 թվականին։ Վերջին անգամ եկեղեցին վերականգնվել է 2004 թվականին և բացվել է ձեռամբ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի։

Եկեղեցու բակում է գտնվում Միսակ Ամիրա Միսակյանի մարմարյա դամբարանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kültür Envanteri - Surp Yerits Mangants Ermeni Kilisesi, Boyacıköy». kulturenvanteri.com (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ նոյեմբերի 17. Վերցված է 2024 թ․ մարտի 2-ին.
  2. «Emirgan Boyacıköy Surp Yerits Kilisesi - İstanbul'da Osmanlı Mimarisi - turanakinci.com». www.turanakinci.com (թուրքերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 2-ին.