Սուրբ Գայանե մատուռ
(Վերահղված է Սուրբ Գայանե մատուռ (Կեչուտ)ից)
Սուրբ Գայանե մատուռ | |
---|---|
Սուրբ Գայանե մատուռ | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Հայաստան |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Վայոց ձորի թեմ |
Ներկա վիճակ | գործող |
Ճարտարապետ | Լևոն Օհանյան, վարպետ` Յուրի Առաքելյան |
Ճարտարապետական ոճ | Հայկական |
Հիմնադրված | 2007, նոյեմբերի 17 |
Սուրբ Գայանե մատուռ, փոքրիկ մատուռ Վայոց ձորի մարզի Կեչուտ գյուղում` Կեչուտի ջրամբարի կողքին։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Գայանե կույսի անունը կրող Սուրբ Գայանեն գմբեթավոր փոքրիկ մատուռ է, ունի մեկ խորան, մկրտության ավազան և արևմտյան կողմից երկաթյա դուռ։ Մատուռը լուսավորվում է 9 փոքրիկ լուսամուտների միջոցով։ Սուրբ Գայանե մատուռը կառուցվել է 2007 թվականին Ալիկ Հովհաննիսյանի բարերարությամբ։ Մատուռի վրա փակցված է արձանագրություն. «Կառուցաւ զմատուռս Ս. Գայանեայ բարերարութեամբ Ալիկ Հովհաննիսեանի եւ թող Աստուած առավելով զգործս բարիս ի Հայաստան աշխարհի ճարտարապետ Լևոն Օհանյան վարպետ Յուրի Առաքելյան»։
Մատուռն օծվել է 2007 թվականի նոյեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Կեչուտի Սուրբ Գայանե մատուռ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 14-ին.