Սուրբ Աստվածածին վանք (Շոռոթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Սուրբ Աստվածածին վանք (Շոռոթ)
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ճարտարապետություն
Կարգավիճակավերված
Ճարտարապ. ոճհայկական ճարտարապետություն

Սուրբ Աստվածածին վանք կամ Կուսական վանք, հայկական ավերված վանք, որը գտնվում էր Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շոռոթ գյուղում (Ջուղայի շրջան)[1], գյուղից մոտավորապես 1 կմ հյուսիս[1][2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքի հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ։ Հայտնի է, որ այն վերակառուցվել է 1631 թվականին[2][3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքը հորինվածքով եղել է միանավ կառույց։ Շենքը զարդարում էին պատի որմնանկարներ, ինչպես նաև 17-րդ դարի փորագրված խաչքարեր, որոնք զարդարում էին բեմայի ճակատը։ Ներքին մասում եղել են հայերեն արձանագրություններ[2][3]։

Ոչնչացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքը վնասվել, բայց դեռևս կանգուն է եղել ուշ խորհրդային շրջանում (1980-ականներ), սակայն այն հիմնահատակ ավերվել է 1997 թվականից մինչև 2006 թվականի հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես փաստում է Caucasus Heritage Watch-ի հետաքննությունը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Khatchadourian, Lori; Smith, Adam T.; Ghulyan, Husik; Lindsay, Ian (2022). Silent Erasure: A Satellite Investigation of the Destruction of Armenian Heritage in Nakhchivan, Azerbaijan (PDF) (English). Cornell Institute of Archaeology and Material Studies: Ithaca, NY. էջեր 254–257. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 24-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 2,2 Ayvazyan, Argam. The Historical Monuments of Nakhichevan. Transl. Krikor H. Maksoudian. Detroit: Wayne State University Press, 1990, p. 81-82.
  3. 3,0 3,1 3,2 Ayvazyan, Argam. Nakhijevani ISSH haykakan hushardzannery. Hamahavak tsutsak. Yerevan: Hayastan, 1986, p. 91.