Սուրբ Աստվածածին եկեղեցի (Մերենիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՄերենիա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
Հիմնական ամսաթվերը19-րդ դար
Հիմնադրված19-րդ դար
11 մետր
Երկարություն16 մետր
Լայնություն11 մետր
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Աստվածածին եկեղեցի[1], Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի, գտնվում է Վրաստանի Ախալքալաքի շրջանից 15 կմ դեպի հյուսիս-արևելք, Մերենիա կոչվող գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։

Մերենիա գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին հիմնադրվել է 1830 թվականին։ Եկեղեցու անունի հետ կապված հիշատակումներ կան 1839-1840-ական թվականների Վրաստանի և Իմերեթի թեմի տեղեկագրում։ Եկեղեցին 1866 թվականին եղել է փայտաշեն կառույց, իսկ արդեն 1885 թվականին՝ քարաշեն։ Եկեղեցու դպիրներն են եղել՝ Հակոբ Սարգսյանը, Խաչատուր Հովհաննիսյանը և Գալուստ Մակարյանը։ 1899 թվականի դեկտեմբերի 19-ին երկրաշարժից եկեղեցին տուժել է։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին միանավ բազիլիկ կառույց է, կառուցվել է տուֆ տեսակի քարից, նրա չափսերն են (16 х 11) մետր։ Ունի մեկ մուտք, որը գտնվում է արևմտյան կողմից, իսկ մուտքի վերևի մասում կա հայերեն արձանագրություն։ Զանգակատուն գտնվում է տանիքի արևմտյան հատվածում։ Սուրբ Խորանը գտնվում է արևելյան մասում, իսկ նրա երկու կողմերում կան ավանդատներ։ Ունի մկրտության ավազան, որը գտնվում է հյուսիսային կողմում։

1850-1880-ական թվականներին եկեղեցու հոգրոր կազմն է եղել՝ Հովակիմ քհն. Բաղդասարյանը և Իսահակ քհն. Ասլանյանցը։

Խորհրդային անաստվածության տարիներին եկեղեցին չի գործել, և վերածվել է պահեստի։ 2010 թվականին գյուղացիների ջանքերով սկսվում է եկեղեցու վերանորոգման աշխատանքները։ 2013 թվականի ապրիլի 7-ին, եկեղեցին վերաօծվում է, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հգշ. Տ. Բաբգէն վրդ. Սալբիյանի և տեղի հոգևոր դասի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Aleks_El_Dia. «ՄԵՐԵՆԻԱ - ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 9-ին. {{cite web}}: Missing |author1= (օգնություն)