Սուրբ Աստվածածին եկեղեցի (Ենիքյոյ)
Սուրբ Աստվածածին եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Թուրքիա |
Տեղագրություն | Սարըյեր և Ստամբուլի մարզ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Սուրբ Աստվածածին եկեղեցի, հայ առաքելական եկեղեցի Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Սարըյեր շրջանի Ենիքյոյ թաղամասում[1][2]։
Ըստ Ղուկաս վարդապետ Ինճիճյանի, Ենիքյոյում 1794 թվականին արդեն իսկ գոյություն ուներ Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Հիմնական վերանորոգության է ենթարկվել Հարություն ամիրա Նեվրուզի բարերարությամբ և պաշտանմունքի համար վացվել է 1834 թվականին՝ Ստեփանոս Բ Աղավնի Զաքարյան պատրիարքի ձեռամբ։
Վերջին անգամ եկեղեցին հիմնական վերանորոգման է ենթարկվել 2006 թվականին։ Օծվել և պաշտանմունքի համար վերաբացվել է ձեռամբ Մեսրոպ Բ Մութաֆյան պատրիարքի։
Եկեղեցու բակի մեջ թաղված են բարերարներ Վահան էֆենդի Արզումանը, տիկին Նազլ Վահանյանը և Սարգիս աղա Վահանյանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Surp Asdvadzadzin Kilisesi, Yeniköy. Türkiye: Türkiye Ermenileri Patrikliği.
- ↑ «Yeniköy Surp Asdvadzadzin Kilisesi - İstanbul'da Osmanlı Mimarisi - turanakinci.com». www.turanakinci.com (թուրքերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 3-ին.