Սուրբ Աստվածածին եկեղեցի (Գրեմի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածին եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԿախեթի մարզ

Գրեմի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցի (Թարսագալավանի), հայկական եկեղեցի, որը գտնվում է Վրաստանի Կախեթի մարզի Գրեմի քաղաքում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին գտնվում է քաղաքատեղիի հարավարևմտյան մասում։ Այն հայոց միակ եկեղեցին է։ Եկեղեցու արևմտյան ճակատին պահպանված է եռալեզու շինարարական արձանագրութուն, որն գրավել է բազմաթիվ հետազոտողների ուշադրությունը[1][2][3]։

Ըստ որոշ աղբյուրների եկեղեցին կառուցվել է 1595 թվականին[4][5][6]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը հնարավոր է համարվել է Գրեմի հայոց Մայր եկեղեցի, ունի երկմույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածք։ Սվագ խորանՆ ունի ինչպես ստորգետնյա, այնպես էլ վերգետնյա հարկ։ Խորանի երկու կողմերի ավանդատները կրկնահարկ են, որոնց մուտքերն առաջին հարկում բացված են սրահի, իսկ 2-րդ հարկում՝ խորանի մեջ։ Հյուսիսային պատի մեջ գտնվում է մկրտարանի խորշը։ Կործանված թմբուկը կանգնած է եղել երկու սյուների և երկու որմնասյուների վրա։ Երեք մուտքերը բացված են Հյուսիսային, հարավային և արևմտյան ճակատներից բացված են մուտքեր։ Կառուցված է անկանոն եզրագծերով, սակայն սրբատաշ մակերեսով քարով, աղյուսով և կրաշաղախով։ Ծածկերը կղմինդրապատ են։ Արտաքին չափերն են՝ 10,65 x 7,25 մ։

Եկեղեցին ունեցել է ընդարձակ մակերես ներառած շրջապարիսպ, որը հարավարևմտյան կողմում ունի լայն ու բարձր դարպաս։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գարլա Սերենա, Երեք ամիս ի Կախէթ.– «Բազմավէպ», 1883, էջ 323
  2. Кикнадзе В., Памятники древности Телавскаго уезда, Сборникъ материаловъ для описания местностей и племенъ Кавказа
  3. ზაქარაია პ., ნაქალაქარი გრემის არქიტექტურა, Tbilisi, 1975, էջ 118-124
  4. შანიძე ა., ფუთურიძე ვ., სამნეოვანი წარწერა გრემში, ენიმკის მოწამბე”, ვ-ვი, თბილისი, 1940, 5-7: კახეთეს ისტორული ძეგლების წარწურები¦ კრებული შეაგინა და გამნარტებები დაურთო თეიმურაზ ბარნაველის, Tbilisi, 1961, էջ 45-46
  5. Меликсет-Бек Л. М., К толкованию имени “Матарси” Гремской (Грузия) трилингвы конца XVI в.– “Эпиграфика Востока”, Москва-Ленинград, 1966, с. 72-78
  6. Мурадян П. М., Армянская эпиграфика Грузии. Картли и Кахети, Ереван, 1985, с. 158-163:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]