Սուրբ Ագնեսայի կղզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Ագնեսա և Գուգ կղզիները
Սուրբ Ագնեսայի կղզին Սիլլի կղզիների հետ

Սուրբ Ագնեսայի կղզին (անգլերեն՝ St. Agnes, կելտերեն՝ Aganas) Սիլլի կղզիների բնակեցված ամենահարավային կղզին է։ Այն կղզիախմբի ամենքիչ բնակություն ունեցող կղզին է։

Սուրբ Ագնեսայի կղզու փարոսը

Կառուցվածքը և բնակչությունը[խմբագրել]

Լինելով կղզիախմբի ամենաքիչ բնակեցված կղզին, այն 2001 թվականի տվյալներով ուներ ընդամենը 73 բնակիչ։ Կղզու տարածքը կազմում է 148 հեկտար տարածք։ Իրեն ամենամոտ Գուգ կղզուն Սուրբ Ագնեսայի կղզին միանում է բնական, ավազե, ջրի մեջ մտած կամրջով։

Սուրբ Ագնեսայի կղզին Սիլլի կղզիների միակ կղզին է, որը չունի հյուրանոց, սակայն կան հյուրանոցատիպ քոթեջներ։ Կղզում կան տարբեր խանութներ, սրճարան և գինետուն (որոնք փակվում են ձմռանը)։

Այս կղզու ամենահայտնի հուշարձանը կղզու փարոսն է։ Այն կառուցվել է 1680 թվականին։ Այլ հուշարձաններից է նաև Կանգնած Քարը որը բնական է։ Կղզում կա Սուրբ Ագնեսայիեկեղեցին։